Рубрика: Uncategorized

Տրամաբանական խաղեր․ խաղ դույլերով, տարբեր տարաներով

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 13-15

Մասնակիցներ՝  4-5-րդ սովորողներ

Նպատակը՝

  • սովորողների  ոչ ստանդարտ մտածողության  զարգացում
  • Սովորողների որոնողական և հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում
  • սովորողների արագ մտածելու, կողմնորոշվելու կարողությունների զարգացում
  • Համագործակցելու, խմբում աշխատելու կարողությունների (իրար լսելու, իրարից սովորելու, իրար շարունակելու, իրար օգնելու) զարգացում
  • Սեր և հետաքրքրություն առաջացնել   առաջին հայացքից դժվարին թվացող խնդիրների նկատմամբ
  • Ցույց տալ դրանց ռացիոնալ լուծման եղանակները
  • Սովորողների ստեղծագործական կարողությունների զարգացում
  • Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ

Ընթացքը՝

Սովորողները կլուծեն դույլերի, ինչպես նաև տարբեր տարաներով վերաբերալ ոչ ստանդարտ խնդիրներ, ինչպես նաև կկազմեն ու իրար կառաջադրեն նմանատիպ խնդիրներ։

1. Ինչպե՞ս կարելի է 9լ  և 11 լ տարողություն ունեցող  տարաներով, ծորակից 10 լ ջուր վերցնել։

2. Ինչպե՞ս կարելի է 7 լ  և 11 լ տարողություն ունեցող  տարաներով, ծորակից 2 լ ջուր վերցնել։

3.Ինչպե՞ս կարելի է 9լ  և 4լ տարողություն ունեցող  տարաներով, ծորակից 6լ ջուր վերցնել։

4․Ունենալով միայն 8 լ և 3 լ տարողությամբ դատարկ ամաններ, ինչպե՞ս կարելի է ծորակից վերցնել 10 լ ջուր: 

5․Ունենալով միայն 9 լ և 12 լ տարողությամբ դատարկ տարաներ, հնարավո՞ր է ծորակից վերցնել 4 լ ջուր: 

6․Ունենալով միայն 5 լ և 7 լ տարողությամբ դատարկ տարաներ, հնարավո՞ր է ծորակից վերցնել 6 լ ջուր: 

7․ Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք ու իրար առաջադրեք դույլերով խնդիրներ։

Արդյունքը՝

Սովորողները իրենց կազմած խնդիրներից կկազմեն ֆլեշմոբ ու կառաջադրեն բոլոր սովորողներին։

Оставьте комментарий