Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2021-22

Եռօրյա Արատես: Մաթեմատիկական հաշվարկներն ու չափումներն Արատեսում

Հետաքրքիր կանգառներով, նոր լիցքերով ու սովորողների բարձր տրամադրությամբ իրականացրերցինք մեր ճամփորդությունը դեպի գարնանային Արատես, որտեղ էլ անցկացրեցինք ուրախ և հագեցած եռօրյա ճամբար:

Նախ տեղավորվեցինք Սիրո տանը, իսկ որպես խոհանոց, ճաշասենյակ, ակումբ, ծառայեց Պանդոկը: Եռօրյա ճամբարի կարևոր բաղկացուցիչներից էր՝ առավոտյան նախավարժանքը, միջավայրի խնամքը, խոհանոցային ակտիվ գործունեությունը, քայլքը, մաթեմատիկական չափումներն ու հաշվարկները, ինչպես նաև բակային և ինտելեկտուալ խաղերը:
Հետադարձի ճանապարհին հաղթահարեցինք Սմբատաբերդի բարձունքը, որը ևս մեկ ձեռքբում էր թե՛ ինձ, և թե՛ սովորողների համար:

Մանրամասները՝ տեսաֆիլմում.

Արատեսում անցկացրած եռօրյա ճամբարի ընթացքում, «Մաթեմատիկական հաշվարկներն ու չափումներն Արատեսում» նախագծի շրջանակներում, սովորողների հետ կատարեցինք մի շարք գործնական չափումներ և մաթեմատիկական հաշվարկներ, ինչպես նաև կազմեցինք խնդիրներ:
Սովորողները չափերիզի միջոցով պարզեցին Արատեսում գտնվող իրենց ուղղանկյունանիստի տեսք ունեցող սենյակի չափումները՝ երկարություն, լայնություն, բարձրություն և հաշվեցին իրենց սենյակի ծավալը:

Մանրամասները՝ տեսաֆիլմում:

Սովորղները չափերիզի միջոցով պարզեցինք փեթակների չափումները՝ երկարություն, լայնություն և բարձրություն, դրա միջոցով հաշվեցինք ծավալը: Վերհիշեցինք երկարության չափման միավորները: Ծավալի հաշվարկը՝ սովորողների բլոգում:
Իմանալով 1 մեղվով շրջանակի արժեքը, սովորողները կազմեցին մեղվաընտանիք գնելու համար անհրաժեշտ ծախսի վերաբերյալ խնդիրներ:
Տեսաֆիլմում ներկայացված է մի փոքրիկ հատված՝

Սովորողների հետ կազմել ենք նաև մեղրի ծավալի վերաբերյալ խնդիրներ: Խնդիրնեը՝ սովորողների բլոգներում:

Ճամբարականների պատումները.

Գեորգի Թամազյան

Սուսաննա Հակոբյան

Մհեր Հակոբյան

Վաչե Վելիցյան

Կատրին Ստեփանյան

Եվա Գրիգորյան

Լևոն Այվազյան

Եվա Հակոբյան