Рубрика: Հաշվետվություն, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2021-2022

Մայիս ամսվա հաշվետվություն

Իրականացրել ենք՝

Եռօրյա ճամբար Արատեսում(ճամփորդություն): Արդյունքն՝ այստեղ:

Մաթեմատիկական հաշվարկներն ու չափումներն Արատեսում: Արդյունքն՝ այստեղ:

«Մաթեմատիկան կրթահամալիրում» կլոր սեղան քննարկման ժամանակ ուսումնասիրել, հավաքագրել ու ներկայացրել եմ՝

Բանավոր մաթեմատիկա,  մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբեր կրտսեր դպրոցում:

Լուսինե Պետրոսյան Գ․-ի հետ համատեղ համակագրել եմ՝

 Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության ստուգատեսը: Ամփոփումն՝ այստեղ:

Հեղինակային կրթական ծրագրի կազմակերպումը Արևմտյան դպրոցում․ Կլոր սեղանի քննարկաման ժամանակ ուսումնասիրել, հավաքագրել ու ներկայացրել եմ՝

Հանրային աուդիտ․ մաթեմատիկայի նախագծային ուսուցումը կրտսեր դպրոցում (ուսումնասիրությունը կատարել եմ Արևմտյան դպրոցի շրջանակներում)

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության սովորողների հետ իրականացրել ենք՝

Հանրային աուդիտ(գործնական մաթեմատիկա), որի ժամանակ կատարել ենք գործնական չափումներ ու հաշվարկներ։ Արդյունքն՝ այստեղ։ Նախագծի շրջանակներում հաշվել ու դիագրամի տեսքով ներկայացրել ենք՝
Արևմտյան դպրոցի 2021 թ-ի կոմունալ ծախսերի(գազ և ջուր) հաշվում։Ներկայացրել ենք դիագրամների տեսքով։ Արդյունքն՝ այստեղ։

Արևմտյան դպրոցի 2022 թ-ի կոմունալ ծախսերի(գազ և ջուր) հաշվում։ Ներկայացրել ենք դիագրամների տեսքով։ Արդյունքն՝ այստեղ։

Մայիսյան նախագծեր, նախաձեռնությունների շրջանակներում, մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբերի և միջին դպրոցի սովորղների հետ, ունեցել ենք համագործակցային «Ռուբիկ կուբիկ» վարպետության դաս։ Արդյունքն՝ այստեղ։

Իրականացրել ենք նաև՝

Ինքնաստուգման թեստերի կազմում․ Սովորող-սովորեցնող։

Բանավոր մաթեմատիկա/մտածե՞նք միասին

Կոտորակները կենցաղում

Ապրիլ ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբին մասնակցել են Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի 124 սովորող։ Արդյունքում, մայիս ամսվա ընթացքում, ստուգել եմ ապրիլ ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի 124 աշխատանք։

Оставьте комментарий