Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Սովորող-սովորեցնող, մեդիահմտությունների փոխանցում

Նախագծի իրականացման ժամանակը՝   սեպտեմբերի 1-հոկտեմբեր 20

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  •   մտքի ճկունացում
  •  մտածողության զարգացում
  • նոր ընդունված սովորողների կողմից մաթեմատիկայի դասի համար անհրաժեշտ ծրագրերի յուրացում
  • տեխնիկական միջոցներից օգտվելու դժվարությունների հաղթահարում
  • սովորողների կողմից նոր գիտելիքների ձեռք բերում
  • սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում
  • միմյանց լսելու կուլտուրայի ձևավորում
  • ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
  • սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ

    Նախագծի ընթացքը
  • 4-րդ և 5-րդ դասարանի սովորողները իրենց դասարան ընդունված նոր դասընկերներին կսովորեցնեն այն ծրագրերը, որոնք անհրաժեշտ են մաթեմատիկայի դասընթացի կազմակերպման և իրականացման համար։

    Արդյունքը՝
  • Դասընկերների միջև համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  •  Նոր ընդունված սովորողի կողմից՝
  • Word-ով մաթեմատիկական տեքստի, աղյուսակների և սիմվոլների գործածում, օնլայն word-ով աշխատելու հմտությունների փոխանցում և յուրացում
  • word ֆայլը pdf ֆայլի վերածում և տեղադրում բլոգում
  • Google դիսկում անհրաժեշտ նյութի տեղադրում։ Սովորողը կսովորի նաև հղումը տեղադրել բլոգում։
  • Quizzes ուսումնական խաղ-վիկտորինա ծրագրի ուսուցում։
  • Տեսադասի և տեսաֆիլմի պատրաստում։

Оставьте комментарий