Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Ստեղծագործ մաթեմատիկները

Նախագծի իրականացման ժամանակը՝   սեպտեմբերի 1-30

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝  

  • Սովորողների  ստեղծագործական կարողությունների  և   մտածողության  զարագացում
  • մտքի ճկունացում
  • Սովորողների կողմից նոր և հետաքրքիր խնդիրների կազմում և լուծում

Հիմնական խնդիրներն են՝ 

  • Սովորողների  մոտ վերացնել վախը տեքստային բնույթի խնդիրների նկատմամբ
  • Սովորողների մոտ կայուն գիտելիք ձևավորելն է
  • quizizz.com ծրագրի յուրացում ու կիրառում
  • google ձևաթղթով ֆլեշմոբի կազմում

Կազմակերպումը՝ 

  • Սովորողները  հորինում են տեքստային բնույթի  հետաքրքրաշարժ  խնդիրներ ու  մաթեմատիկական խաչաբառեր, որոնք առաջադրում են դասարանի մյուս սովորողներին։
  • Միասին քննարկում են խնդիրներն, խաչբառերը և լուծում դրանք։
  • Quizizz.com ծրագրի յուրացում(Թե ինչպես Quizizz.com-ով կազմեք խաղ- վիկտորինաներ կսովորեք՝ դիտելով տեսաֆիլմը)
  • Սովորողները   իրենց   կազմած   խնդիրների  միջոցով,  quizizz.com ծրագրով կամ google ձևաթղթով, կազմում են   խաղ-վիկտորինաներ  և  առաջարկում են  իրենց ընկերներին։
  • Խաղ-վիկոտրինան  սովորողը կարող է կազմել  ինչպես միայն  իր կազմած խնդիրներով, այնպես էլ  առաջարկել  սովորողների այլ խմբի կազմել խմբային խաղ-վիկտորինա՝  խմբի մասնակիցների   կազմած  լավագույն   խնդիրներով։

Արդյունքը՝

  • Սովորողների մեջ  սերմանել  սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ
  • Տրամաբանական և ստեղծագործական մտքի զարգացում
  • quizizz.com ծրագրի յուրացում և դրա միջոցով խաղ-վիկտորինանաերի կազմում
  • google ձևաթղթով ֆլեշմոբի կազմում
  • Սովորողների պատրաստած խաչբառերի և տրամաբանական խնդիրների, օնլայն խաղ-վիկտորինաների  հրապարակում բլոգներում։
  •  Ամբողջական էլեկտրոնային փաթեթի ստեղծում

Խաչատրյան Դավիթ

Արմեն Ղազարյան

Աբելյան Ռոբերտ

Բադալյան Հայկ

Վիլյամ Ղազարյան

Լևոն Ղահրամանյան

Լիզա Մելիքյան

Գալե Մեղրունի

Արփիի բլոգը

Արտեմ Ռաֆայելյան

Оставьте комментарий