Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Ուսումնական աշուն. 2023

Սիրելի սովորողներ, սկսվել է աշնանային ուսումնական արձակուրդը: Այն  հնարավորություն կտա կազմել մաթեմատիկական ուսումնական խաղերի, ինչպես նաև մաթեմատիկական ինքնաստուգման թեստերի փաթեթ, որն էլ ավելի հետաքրքիր կդարձնի մաթեմատիկայի ուսուցման գործընթացը։ Կկատարեք նաև գործնական աշխատանքներ, որի միջոցով կամրապնդեք  և առօրյա կյանքում կկիրառեք ձեր մաթեմատիկական գիտելիքները։

Դրա համար առաջարկում եմ

Նախագծի  իրականացման ժամանակահատվածը՝  Հոկտեմբերի 24-նոյեմեբրի 2

Մասնակիցներ՝  4-5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը՝

  • Սովորողների ձեռք բերած գիտելիքների ամրապնդում
  • Մտածողության զարգացում
  • Ուսումնական խաղերի փաթեթի և ինքնաստուգման թեստերի փաթեթի կազմում
  • Մեծացնել սովորողների սերն ու հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ
  •  Մաթեմատիկական գիտելիքները  առօրյա  կյանքում կիրառելու  կարողության ձևավորում։

Նախագծի կազմակերպումը՝

Սովորողներին  կառաջադրվեն՝

Տրամաբանական խնդիրներ

  1. Կռահիր և ստացիր անհրաժեշտ թիվը։

Օրինակ՝ Ինչպե՞ս չորս  հատ  9-ով ստանալ 20։

99։9+9=20

Կարող եք օգտագործել թվաբանական գործողության նշաններ ու փակագծեր։

  • Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 6։
  • Ինչպե՞ս երեք 5-ով ստանալ 30։
  • Ինչպե՞ս չորս 3-ով ստանալ 6։
  • Ինչպե՞ս հինգ հատ  2-ով ստանալ 28։
  • Ինչպե՞ս չորս 9 –ի  միջոցով  ստանալ 100։
  • Ինչպե՞ս երեք հատ 5–ի  միջոցով  ստանալ  20։
  • Ինչպե՞ս չորս 5 –ի  միջոցով  ստանալ 6։
  • Ինչպե՞ս հինգ  1-ով ստանալ 22։
  • Ինչպե՞ս հինգ  2–ի  միջոցով  ստանալ 15։
  • Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 11։
  • Ինչպե՞ս չորս 7–ի  միջոցով  ստանալ 18:
  • Ինչպե՞ս չորս 8 –ի  միջոցով  ստանալ 89։
  • Ինչպե՞ս երեք 4 –ի  միջոցով  ստանալ 20։
  • Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:
  1. Ստացիր ճշմարիտ հավասարություն, միայն մեկ ձողիկ տեղաշարժելով․

Կարող եք օգտվեք հռոմեկան թվերի աղյուսակից․

1-02.png

Օրինակ՝ VI−IV=IX

                  VI+IV=X

X+II=VII

IV+III=V

VIII-III=X

VIII=VI−I

XI+IV=VI

VII+III=V

XII+II=XVI

  • Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:
  1. 5 տարի առաջ Եվան, Մարին և Կարենը միասին 16 տարեկան էին։ Քանի՞ տարեկան  կլինեն նրանք միասին 5 տարի հետո։
  2. 4 տարի հետո Կարենը, Աստղիկը և Արևն միասին կլինեն 35 տարեկան։ Քանի՞ տարեկան  էին նրանք միասին 4 տարի առաջ։
  • Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:

5.Սովորողները կուսումնասիրեն quizizz.com-ով խաղ-վիկտորինա պատրաստելու տեսաֆիլմը և կփորձեն իրենց կազմած խնդիրներից պատրաստել մաթեմատիկական խաղ-վիկտորինա։

Սիրելի սովորողներ, մաթեմատիկական խաղեր կարող եք պատրաստել նաև այլ հարթակներով և ծրագրերով։

Սիրելի սովորողներ, խաղերի փոխարեն կարող ենք պատրաստել ինքնաստուգման թեստեր։ Դրա համար կարող եք դիտել և սովորել, թե ինչպես google forms-ով կազմել ինքնաստուգման թեստերի, ֆլեշմոբների կազմում։

Գործնական աշխատանք 1․

Սովորողը մոտենում է իրենց տան կշեռքին, գրանցում է առաջադրանքը սկսելու ժամանակը, միացնում է վայրկենաչափը: Կանգնում է կշեռքին և գրանցում իր զանգվածը: Այնուհետև գրանցում է ընտանիքի մնացած անդամների զանգվածները, նշում է ով է ամենածանրը, ինչպես նաև, թե ով է ամենաթեթևը: Արդյունքն արտահայտում է գրամներով: Ընտանիքի անդամների զանգվածները դասավորում է նախ աճման, հետո նվազման կարգով։ Սովորողը պետք է պարզի նաև իր և ընտանիքի անդամներից որևէ մեկի զանգվածների տարբերությունը, ինչպես նաև գումարը։ Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց: Սովորողը աշխատանքի արդյունքը խնդրի, ֆոտոշարի կամ տեսաֆլմի տեսքով տեղադրում է բլոգում:

Գործնական աշխատանք 2․

Չափերիզի միջոցով սովորողը պարզում է իր և ընտանիքի անդամների հասակները(բոյը)։ Արտահայտում մետրով և սանտիմետրերով, ինչպես նաև ամբողջությամբ սանտիմետրերով։ Ընտանիքի անդամների (բոյը)դասավորում է նախ աճման, հետո նվազման կարգով։ Սովորողը պետք է պարզի նաև իր և ընտանիքի անդամներից որևէ մեկի հասակների տարբերությունը, ինչպես նաև գումարը։ Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց: Սովորողը աշխատանքի արդյունքը խնդրի, ֆոտոշարի կամ տեսաֆլմի տեսքով տեղադրում է բլոգում:

Արդյունքները

  • Սովորողների  ձեռք բերած գիտելիքների  ամրապնդում
  • Մտածողության զարգացում
  •  Մաթեմատիկական ուսումնական խաղերի, ինչպես նաև մաթեմատիկական ինքնաստուգման թեստերի փաթեթի կազմում ու տեղադրում բլոգում
  • Սովորողները գործնական աշխատանքների արդյունքները ֆոտոշարի կամ տեսաֆիլմի հետ միասին կտեղադրեն իրենց բլոգներում

Оставьте комментарий