Рубрика: Հունվարյան ճամբարային նախագծեր․ օրակարգ, Հունվարյան ուսումնական ճամբար., Նախագծեր, Նախագծեր 2021-22

Ժամանակի չափման միավորներ։ Այլընտրանքային ժամացույց

Նախագծի  իրականացման ժամանակահատվածը՝  հունվար 10-14

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ

Համագործակցող դասավանդողներ՝  Գրետա Բակունց, Շողիկ Սահակյան

Նպատակը՝  

  • Ժամանակի չափման միավորների վերաբերյալ գիտելիքների ամրապնդում։
  • Սովորողների մոտ գործնական  կարողությունների ձևավորում ու  զարգացում։
  • Սովորողների մեջ  առաջ բերել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ։
  • Այլընտրանքային ժամացույցի ստեղծում
  • Սովորղների մոտ գործնական կարողությունների ձևավորում
  • Խմբում աշխատելու կարողությունների ձևավորում
  • Ավազե ժամացույցի այընտրանքային տարբերակի պատրաստում
  • Նոր և հետաքրքիր խնդիրների կազմում


    Ընթացքը՝
  • Սովորողները իրենց հետ կբերեն պլաստիկ շշեր, խցաններ, սիլիկոնե սոսինձ, աղ, սոդա, մանի։
  • Կպատրաստեն ավազե ժամացույցի այլընտրանքային տարբերակը։ Այսինքն՝ ավազի փոխարեն կօգտագործեն աղ, սոդա և մանի։
  • Վայրկենաչափի միջոցով կպարզեն, թե իրենց պատրաստած ժամացույցը որքան ժամանակ է ցույց տալիս։ Կհամեմատեն նաև իերնց պատրաստած ժամացույցների ժամանակների տևողությունները։
  • Միասին կկրկնենք Ժամանակի չափման միավորները։
  • Կքննարկենք նահանջ տարին, և դրա կապը մաթեմատիկայի հետ։

Արդյունքը՝

  • Ժամանակի չափման միավորների վերաբերյալ գիտելիքների ամրապնդում։
  • Խմբում աշխատելու կարողությունների ձևավորում
  • Սովորողների մոտ գործնական  կարողությունների ձևավորում ու  զարգացում։
  • Ավազե ժամացույցի այլընտրանքային տարբերակի պատրաստում
  • Տեսաֆիլմի պատրաստում

Արևմտյան դպրոցի սովորողները պատրաստեցին ավազե ժամացույցի այլընտրանքային տարբերակը և կրկնեցին ժամանակի չափման միավորները։ Միասին քննարկեցինք նաև, որ նահանջ տարվա տարեթիվը բաժանվում է 4-ի, բայց բացառություն է արվում այն տարիների համար, որոնց տարեթվերը վերջանում են երկու զրոյով։ Այդ տարիները նահանջ են միայն, եթե նրանց տարեթվերը բաժանվում են 400-ի։ Նահանջ տարում ավելանում է լրացուցիչ օր՝ փետրվարի 29-ը։ Այսպիսով, նահանջ տարիներ չեն եղել 1700, 1800 և 1900 թվականները, իսկ 1600 և 2000 թվականները նահանջ տարիներ են։ Նահանջ տարիներ չեն լինելու նաև 2100, 2200 և 2300 թվականները։ 2020 թվականը նահանջ տարի էր։ Հաջորդ նահանջ տարին 2024 թվականին է։

Նահանջ տարվա վերաբերյալ ավելի մանրամասը՝
Վիքիպեդիայում և Իմ դպրոց կայքում։

Պատրաստման ընթացքն ու մանրամասները՝ տեսաֆիլմում

Оставьте комментарий