Рубрика: Հունվարյան ճամբարային նախագծեր․ օրակարգ, Հունվարյան ուսումնական ճամբար., Նախագծեր, Նախագծեր 2021-22

 Մաթեմատիկական  առկա ֆլեշմոբը Արևմտյան դպրոցում 


 «Մաթեմատիկա» ամսագիրը ճամբականների համար
կազմակերպեց մաթեմատիկական ֆլեշմոբի առկա հանդիպում:
Առկա ֆլեշմոբի 2-րդ մակարդակն անցկացվեց Արևմտյան դպրոցում։ Արդյունքում Արևմտյան դպրոցում իրար հանդիպեցին Արևմտյան, Արևելյան, Հարավային և Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ, որոնց միավորում էր մաթեմատիկայի ոչ ստանդարտ խնդիրների հանդեպ ունեցած սերն ու հետաքրքրությունը։ Մաթեմատիկայի առկա ֆլեշմոբի 2-րդ մակարադակին մասնակցեց 65 սովորող։ Արևմտյան դպրոցից մասնակցել են 23 սովորող։ Հանդիպումը բավականին հետաքրքիր էր ու բովանդակալից։ Ֆլեշմոբի նման կազմակերպումը տարբերվում էր մյուսներից նրանով, որ սովորողները փորձեցին իրենց համար պարզել, որքանով ինքնուրույն կարող են լուծել ոչ ստանդարտ խնդիրներ։ Իհարկե ֆլեշմոբի ավարտից հետո խնդիրները անպայման քննարկեցինք սովորողների հետ։

Ուղիղ եթերն՝ այստեղ։

Սովորողների տպավորությունները նկարագրող ուղիղ եթերն՝ այստեղ։

Оставьте комментарий