Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2021-22

Սովորող-սովորեցնող․ Իրական ու կեղծ մետաղադրամներ։

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝   հունիս

Մասնակիցներ՝ մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ, ճամբարականներ

  • ցույց տալ մաթեմատիկայի հետաքրքիր և առեղծվածային կողմերը
  •  սովորողների  մտածողության  զարգացում
  • Սովորողների որոնողական և հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում
  • Ուսումնասիրել կշեռքի տեսակները։ Ծանթաթանա լծակավոր կշեռքին։
  • Սովորողը լծակավոր կշեռքի միջոցով կարողանա կատարել կշռումներ
  • Սովորողը  իր մաթեմատիկական գիտելիքների և կշումներ  միջոցով  կարողանա զանազանել  իրական և կեղծ մետաղադարամները
  • Ուսումնասիրել մետաղադրամի պատումությունը
  • Սեր ու  հետաքրքրություն առաջացնել   առաջին հայացքից դժվարին թվացող խնդիրների նկատմամբ
  • 4-5-րդ սովորողների միջև համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  • Սովորողների կողմից նոր գիտելիքների ձեռք բերում
  • Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում
  • Միմյանց լսելու կուլտուրայի ձևավորում
  • Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
  • Մեծացնել  սովողների  սերն ու հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ

Ընթացքը՝

  • Դասը կվարեն Արևմտյան դպրցի 5-րդցիները։
  • 5-րդ դասարանի սիրելի սովորողները 4-րդ դասարանի սովորողներին լծակավոր կշեռքի միջոցով՝ պատկերավոր ձևով, կբացատրեն ինչպես տարբերել իրական ու կեղծ մետաղադրամը, և ինչպես լուծել իրական ու կեղծ մետաղադրամների վերաբերյալ խնդիր։
  • 5-րդ դասարանի սովորողները 4-րդ դասարանի սովորողներին կներկայացնեն կշեռքի տեսակները
  • Ավագ և կրտսեր սովորողները կփորձեք պատրաստել լծակավոր կշեռք։
  • Հնում  մետաղները   ամենայն ուշադրությամբ կշռվում էին լծակավոր կշեռքի վրա։

           Հնում ոսկին, արծաթը կամ մթերքը հաճախ կշռում էին լծակավոր կշեռքով։

Լծակավոր կշեռքը կազմված է անշարժ ձողի վրա ամրացված 2 շարժական լծակներից։

  • Այս կշեռքի հիմնական բաղադրիչը ձողն է։ Ձողի երկու թևերը խաղում են լծակի բազուկի դեր, սրանց ծայրերից կախվում են կշռաթասեր, որոնցից մեկում դրվում է կշռվող իրը կամ նյութը, մյուսում՝ կշռաքարը: Կշռման պրոցեսը համարվում է կայացած է, եթե այդ երկու հակադիր մոմենտները միմյանց հավասարակշռում են: Կշեռքի լծակի թևերը կարող են լինել տարբեր երկարության, եթե կշռաքարը պարունակող թևը երկար է, դա թույլ է տալիս փոքր կշռաքարերով չափել ծանր բեռներ:
լծակավոր կշեռք

Հնում   լծակավոր կշեռքի միջոցով  մետաղադրամների   ավելի  ծանր լինելը պարզում էին   հետևյալ կերպ՝

Լծակավոր  կշեռքն  ուներ  2 կշռաթաս։ Կշեռքի յուրաքանչյուր կշռաթասերի մեջ  դնում էին մետաղադրամ։    Կշեռքի այն կշռաթասը, որը ավելի  ներքև էր իջնում, դրամեջ էլ գտնվում էր  ավելի ծանր մետաղադրամը։

1da6e8e959d99fa153ccf2a045c2ac8c--paralegal-swing

Պարզվում է, որ մետաղադրամների թեթև կամ կեղծ լինելը մենք կարող ենք պարզել լծակավոր կշեռքի միջոցով։ Երկու միատեսակ մետաղադրամներից ավելի թեթևը  կեղծ է։

Օրինակ 1՝   2 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։   Լծակավոր  կշեռքի ամնաքիչը  քանի՞  կշռումով  կարող ենք գտնել կեղծ մետաղադրամը։ Ինչպե՞ս  կարելի է դա պարզել։

Լուծում՝

Քանի որ լծակավոր  կշեռքն  ունի 2 կշռաթաս,  ապա  կշռաթասերից յուրաքանչյուրի մեջ կդնենք 2։2=1 մետաղադրամ։ Քանի որ երկու միատեսակ մետաղադրամներից ավելի թեթևը  կեղծ է, ապա կշեռքի այն կշռաթասը, որը ավելի վեր կբարձրանա, դրա մեջ  էլ կգտնվի կեղծ մետաղադրամը։

1da6e8e959d99fa153ccf2a045c2ac8c--paralegal-swing

Օրինակ՝ 2․      3  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Լծակավոր  կշեռքի ամնաքիչը  քանի՞  կշռումով  կարող ենք գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։

1da6e8e959d99fa153ccf2a045c2ac8c--paralegal-swing

Լուծում՝

Քանի որ լծակավոր  կշեռքն  ունի 2 կշռաթաս,  ապա  2 կշռաթասերից  յուրաքանչյուրի մեջ կդնենք 3։3=1  մետաղադրամ, իսկ մյուսը կպահենք ձեռքում(կամ կդնենք մի կողմ)։ Քանի որ երկու միատեսակ մետաղադրամներից ավելի թեթևը  կեղծ է, ապա կշեռքի այն կշռաթասը, որը ավելի վեր կբարձրանա, դրա մեջ  էլ կգտնվի կեղծ մետաղադրամը։ (Քանի որ լծակի այն կշռաթասը, որի մեջ  ավելի ծանր մետաղ է դրված ավելի ներքև է իջնում)։ Սակայն, եթե կշեռքը գտնվի հավասարակշռության մեջ, ապա կշեքի վրա դրված մետաղադրամները իրական են, ուրեմն  այն մետաղադրամը, որը չենք դրել կշռաթասերից  և ոչ մեկի մեջ, դա էլ կլինի կեղծը։

Սիրելի սովորողներ, այժմ  լուծեք կեղծ և իրական մետաղադամների վերաբերյալ խնդիրները․

  • 4  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի 2 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։
  • 8  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի 3 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։
  • 5 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի ամենաշատը 2 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։
  • 10 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի ամենաշատը 3 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։
  • 6  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի 2 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։
  • 7  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի ամենաշատը 2 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։
  • 9  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի 2 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։
  • 12  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի 3 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։
  • 27 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս   կարելի է   լծակավոր   կշեռքի  3 կշռումով    գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է մնացածներից։
  • 81  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարելի է  լծակավոր   կշեռքի  4 կշռումներից   հետո    գտնել  կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է մնացածներից։
    • Կատարեք գործնական աշխատանք(ընտանեկան)՝
    Յուրաքանչյուր օր կշեռքի միջոցով պարզեք, թե որքան մթերք եք օգտագործում 1 օրվա ընթացքում։ Հաշվեք զանգվածը(քաշը)։  Հաշվեք  1 շաբաթվա ընթացքում  յուրաքանչյուր օրվա ընթացքում օգտագործած մթերքների զանգվածի թվաբանական միջինը։ Արդյուքում կպարզեք,  թե  միջինում օրեկան որքան մեթերք եք օգտագործում։ (Թվաբանական միջինը գտնելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր օրվա օգտագործած  մթերքների գումարը բաժանել շաբաթվա օրերի քանակի վրա)։ Արդյունքները ֆոտոշարքի հետ միասին տեղադրեք բլոգում։  Գործնական աշխատանքը  կատարեք ողջ շաբաթվա ընթացքում։

Արդյունքը՝

  • սովորողների  տրամաբանական մտածողության  զարգացում
  • Սովորողների որոնողական և հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում
  • Ցույց տալ դրանց ռացիոնալ լուծման եղանակները
  • Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ
  • 4-5-րդ սովորողների միջև համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  • Միմյանց լսելու կուլտուրայի ձևավորում
  • Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
  • Սեր և հետաքրքրություն առաջացնել   առաջին հայացքից դժվարին թվացող խնդիրների նկատմամբ
  • Մեծացնել  սովողների  սերն ու հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ
  • Սովորողները կլուծեն առաջադրանքները և   արդյունքների մասին կպատմեն իրենց բլոգներում։

Оставьте комментарий