Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Թթուդրիկն ու մաթեմատիկան

Նախագիծն՝ այստեղ:

  • Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողների հետ կազմակերպեցինք թթուդրիկի ծես: Նախ գնեցինք թթվի համար անհրաժեշտ բաղադրիչները, կշռեցինք, որից հետո հաշվեցինք անհրաժեշտ ծախսը: Սովորողների հետ կրկնեցինք նաև զանգվածի չափման միավորների վերաբերյալ ունեցած գիտելիքները:
    Թթվի համար անհրաժեշտ բաղադրիչները լվանալուց, կտրատելուց և համեմունքներով համեմելուց հետո սովորողները պատրաստեցին աղաջուր: Աղաջուր պատրաստելիս բանավոր կազմեցին դրա վերաբերյալ խնդիրներ և լուծեցին:
    ԹԹուդրիկի ծեսը անցավ շատ ուրախ ու հետաքրքիր, որի արդյունքում սովորողները իրենց գիտելիքները կիրառեցին գործնականում:

    Մանրամասները՝ տեսաֆիլմում

Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Դեկտեմբեր ամսվա նախագծեր

Երևան քաղաքի պատմության թանգարան

Ճամփորդություն դեպի Երևան քաղաքի պատմության թանգարան: Ճամփորդությամբ ուսուցում

Մաթեմատիկան՝ Ամանորին ընդառաջ

Իմ ընտանիքը

Գուգլ ձևաթուղթ: Ինքնաստուգման թեստերի կազմում․ Սովորող-սովորեցնող

Рубрика: Մենթորական աշխատանք

Մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ. նոյեմբեր

Արևմտյան դպրոցի մաթեմատիկայի դասավանող Ջուլիետա Քերոբյանի հետ նոյեմբեր ամսվա ընթացքում շարունակել եմ իրականացնել մենթորական աշխատանք: Պայմանավորվել ենք շաբաթվա ընթացքում թե՛ ֆիզիկական միջավայրում, թե՛ առցանց տարբերակով(էլ. հասցե, սոցիալական հարթակներից ֆեյսբուքյան էջ կամ հեռախոսային կապ) հանդիպում ունենալ:

Читать далее «Մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ. նոյեմբեր»
Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Սեբաստացու օրերի շրջանակներում իրականացրել ենք.

«Սովորող-սովորեցնող(GeoGebra մաթեմատիկական ծրագրի յուրացում)» համագործակցային նախագիծը: Արդյունքն՝ այստեղ:

«Թթուդրիկն ու մաթեմատիկան» նախագիծը: Արդյունքն՝ այստեղ:

Նոյեմբեր ամսվա ընթացքում իրականացրել ենք նաև հետևյալ նախագծերը.

Ուսումնական աշուն. 2023

Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա

Շարունակել եմ իրականացնել մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ:

Նոյեմբեր ամսվա ընթացքում  ստուգել եմ հոկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի 123 աշխատանք:

Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24, Նախագծեր, Նախագծեր 2023-24

Սովորող-սովորեցնող(GeoGebra մաթեմատիկական ծրագրի յուրացում) նախագծի ամփոփում

«Սովորող-սովորեցնող(GeoGebra մաթեմատիկական ծրագրի յուրացում)» նախագծի շրջանակներում Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողներն  Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներին  մանրամասն ծանոթացրեցին   GeoGebra մաթեմատիկական ծրագրի գործիքաշարին։  Այդ ծրագրի միջոցով   սովորեցրին, թե ինչ է կոորդինատային հարթությունը, ուղիղը, հատվածը, ճառագայթը, անկյունը, բազմանկյունը և ինչպես այդ ծրագրի միջոցով պատկերել տարբեր երկրաչափական պատկերներ և տարածական մարմիններ։

Մանրամասները՝ տեսաֆիլմերում.

Որպես նախագծի զարագացում.

«Սովորող-սովորեցնող(GeoGebra մաթեմատիկական ծրագրի յուրացում)» նախագծի շրջանակներում Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներն  Արևմտյան դպրոցի  և՛ մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբին, և՛   4-րդ դասարանի սովորողներին  փոխանցեցին իրենց ձեռք բերած գիտելիքները: Նրանք ևս մանրամասն ծանոթացրեցին   GeoGebra մաթեմատիկական ծրագրի գործիքաշարին։  Այդ ծրագրի միջոցով   սովորեցրին, թե ինչ է ուղիղը, հատվածը, ճառագայթը, անկյունը, բազմանկյունը և ինչպես այդ ծրագրի միջոցով պատկերել տարբեր երկրաչափական պատկերներ և տարածական մարմիններ։

Մանրամասները՝ տեսաֆիլմերում.

Մանրամասները՝ ֆոտոշարում.

Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24, Նախագծեր, Նախագծեր 2023-24

Սովորող-սովորեցնող(GeoGebra մաթեմատիկական ծրագրի յուրացում). մաս 1

«Սովորող-սովորեցնող(GeoGebra մաթեմատիկական ծրագրի յուրացում)» նախագծի շրջանակներում  Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողներն  Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներին  մանրամասն ծանոթացրեցին   GeoGebra մաթեմատիկական ծրագրի գործիքաշարին։  Այդ ծրագրի միջոցով   սովորեցրին, թե ինչ է կոորդինատային հարթությունը, ուղիղը, հատվածը, ճառագայթը, անկյունը, բազմանկյունը և ինչպես այդ ծրագրի միջոցով պատկերել տարբեր երկրաչափական պատկերներ և տարածական մարմիններ։

Մանրամասները՝ տեսաֆիլմերում.

Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24, Նախագծեր, Նախագծեր 2023-24

Սովորող-սովորեցնող(GeoGebra մաթեմատիկական ծրագրի յուրացում). մաս 2

«Սովորող-սովորեցնող(GeoGebra մաթեմատիկական ծրագրի յուրացում)» նախագծի շրջանակներում Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներն Արևմտյան դպրոցի  և՛ մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբին, և՛ 4-րդ դասարանի սովորողներին  մանրամասն ծանոթացրեցին   GeoGebra մաթեմատիկական ծրագրի գործիքաշարին։  Այդ ծրագրի միջոցով   սովորեցրին, թե ինչ է ուղիղը, հատվածը, ճառագայթը, անկյունը, բազմանկյունը և ինչպես պատկերել տարբեր երկրաչափական պատկերներ և տարածական մարմիններ։

Մանրամասները՝ տեսաֆիլմերում.

Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Թթուդրիկն ու մաթեմատիկան

Նախագծի  իրականացման ժամանակահատվածը՝  նոյեմբերի 10

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ

Համագործակցող դասավանդողներ՝  Գրետա Բակունց, Էլինա Սիմոնյան

Նպատակը՝  

  • Զանգվածի չափման միավորների վերաբերյալ գիտելիքների ամրապնդում։
  • Սովորողների մոտ գործնական  կարողությունների ձևավորում ու  զարգացում։
  • Սովորողների մեջ  առաջ բերել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ։
  • Սովորողները իրենց գիտելիքները կկիրառեն առօրյա կյանքում։
  • Նոր և հետաքրքիր խնդիրների կազմում
  • Թթուդրիկ

    Ընթացքը՝
  • Նոյեմբերի 10-ին թթուդրիկ կկազմակերպենք Էլինա Սիմոնյանի և 5.3 դասարանի հետ
  • Սովորողները կգնեն թթվի համար անհրաժեշտ բաղադրիչները
  • Կհաշվենք անհրաժեշտ ծախսը
  • Կկատարենք բանավոր հաշվարկներ
  • Կկրկնենք զանգվածի չափման միավորների վերաբերյալ ունեցած գիտելիքները
  • կկատարենք կշռումներ
  • Սովորողները կկազմեն և բանավոր կլուծեն նոր ու հետաքրքիր խնդիրներ
  • թթուդրիկի ծես

Արդյունքը՝

  • Համագործակցային և գործնական կարողությունների ձևավորում
  • Բանավոր հաշվարկ կատարելու կարողությունների զարգացում
  • Սովորողների կողմից նոր և հետաքրքիր խնդիրների կազմում և բանավոր լուծում
  • Տեսաֆիլմի պատրաստում
  • Թթուդրիկի ծես


    Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողների հետ կազմակերպեցինք թթուդրիկի ծես: Նախ գնեցինք թթվի համար անհրաժեշտ բաղադրիչները, կշռեցինք, որից հետո հաշվեցինք անհրաժեշտ ծախսը: Սովորողների հետ կրկնեցինք նաև զանգվածի չափման միավորների վերաբերյալ ունեցած գիտելիքները:
    Թթվի համար անհրաժեշտ բաղադրիչները լվանալուց, կտրատելուց և համեմունքներով համեմելուց հետո սովորողները պատրաստեցին աղաջուր: Աղաջուր պատրաստելիս բանավոր կազմեցին դրա վերաբերյալ խնդիրներ և լուծեցին:
    ԹԹուդրիկի ծեսը անցավ շատ ուրախ ու հետաքրքիր, որի արդյունքում սովորողները իրենց գիտելիքները կիրառեցին գործնականում:

    Մանրամասները՝ տեսաֆիլմում