Рубрика: Նախագծեր

Ազգագրական փառատոն+արտադրությամբ ուսուցում+մաթեմատիկա

Նախագծի իրականացման ժամանակը՝ ստուգատեսային-փառատոնային հունվար

Գաթաթխիկ՝ հունվարի 15, ժամը՝ 11:00:

Նախագծի մասնակիցներ.

Մաթեմատիկների ջոկատ, դասավանդողներ, ծնողներ, ցանկացողներ

Համակարգումը՝ Գրետա Բակունցի

Համագործակից դասավանդողներ՝ Գրետա Բակունց և Ասյա Ծատրյան

Նախագծի նպատակը.

  • Մասնակցել կրթահամալիրյան ազգագրական փառատոնին, արտադրությամբ ուսուցում ստուգատեսներին ՝ ազգային խոհանոցով
  • Հայրենագիտության, ազգագրության ու մաթեմատիկայի միջև միջառարկայական կապերի հաստատում
  • ծանոթանալ հայկական ազգային խոհանոցին
  • հավաքել տեղեկություն գաթայի ծագման, պատմության մասին
  • «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում իրենց ձեռքով պատրաստած գաթայի միջոցով  13-րդ ջոկատի 5-րդ դասարանի սովորողները 4-րդ դասարանի սովորողներին կսովորեցնեն կոտորակներ թեման:

    Նախագծի խնդիրները.
  • Համագործակցային կարողությունների զարգացում
  • պատրաստել գաթա ՝ ճամբարականներով, դասավանդողներով, մասնակից ծնողներով
  • օգտագործել դովլաթ- մետաղադրամ
  • օգտագործել ազգային գաթանախշ
  • կոտորակներ թեմայի յուրացում
  • բարի համտես բոլորին

Նախապատրաստական աշխատանքներ՝

Գաթայի ծագման, պատմության մասին հավաքել համապատասխան տեղեկություններ, տեղադրել բլոգներում:

Նախագծի ընթացքը և նկարագիրը

  • Ձմեռային ազգագրական փառատոնին մասնակցել  ազգային խոհանոցով:
  • Ուսումնասիրել հայկական ազգային խոհանոցը
  • Հավաքել տեղեկություն գաթայի ծագման, պատմության մասին:
  • Գտնել կլոր գաթայի առավել լավ բաղադարատոմս
Читать далее «Ազգագրական փառատոն+արտադրությամբ ուսուցում+մաթեմատիկա»
Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Ուսումնական ձմեռ 2024

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  դեկտեմբերի 30-հունվարի 8

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Ամանորի վերաբերյալ   խնդիրների կազմում  ու լուծում
  • Սովորողների մոտ զարգացնել ստեղծագործական, որոնողական և հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ
  • Տարբեր ծրագրերի, հարթակների ուսումնասիում և կիրառում
  • Ամանորյա օնլայն մաթեմատիկական խաղերի և վիկտորինաների ստեղծում
  • Ուսումնական թեմաները ամրապնդլու համար խաղ-վիկտորինաների կազմում և տարածում
  • Դեկտեմբեր ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի մասնակցութուն

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

Ընթացքը՝

Читать далее «Ուսումնական ձմեռ 2024»