Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24, Դիջիթեք 2024, ԴԻՋԻԹԵՔ

Հանրակրթական դիջիթեք 2024

Հանրակրթական դիջիթեքը  թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման նախագծերի ստուգատես է: Ստուգատեսի նպատակն է ներկայացնել  հանրակրթության մեջ հեղինակային կրթական ծրագրի ուսուցումը թվային տեղեկատվական տեխոնոլոգիաների բնագավառում։ Ստուգատեսի ընթացքում մանկավարժական աշխատողները, սովորողները, սաները  ներկայանում են 2023 թվականի և ստուգատեսի ընթացքում այս բնագավառում իրենց կատարած աշխատանքներով։

Մասնակիցները՝ կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցի սովորողներ, ուսուցիչներ և պարզապես հետաքրքվողներ ։
Ստուգատեսին հայտատուն կարող է ներկայանալ ինչպես մենակ, այնպես էլ՝ խմբով ։

Ժամանակահատվածը՝  հունվարի 4-26

Ժամանակացույցը

Հունվարի 4-7
Դպրոց-պարտեզների, միջին դպրոցի, հետազոտական վարժարանի, քոլեջի համակարգողները և իրենց հետ աշխատող նախագծային խմբերը ստեղծում են իրենց լոգոն, բացիկները, հայտարարությունները։ Պատրաստում  են հայտի ձևաթուղթ, տարածում հայտարարությունը բլոգում, ենթակայքում (սոցկայքերում):

Հունվարի 8-26
Ստուգատեսին մասնակցել ցանկացողը լրացնում է սահմանված ձևի հայտը։ Աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով։ Համակարգող խումբը ընդունում է հայտերը։ Ներկայացված աշխատանքներից ընտրում է ստուգատեսի ուղղություններին  բավարարող  հայտերը  և իր մասնաճյուղի կայքում ապահովում է ստուգատեսի ամենօրյա լուսաբանումը` բոլորին հասանելի դարձնելով ընտրված նյութերը։

Հունվարի 26-31

Ամփոփում

Ստուգատեսի բովանդակությունն՝ ըստ տարիքային խմբերի

Առաջին խումբ (5-6 տարեկաններ)

  1. Ի՞նչ է համակարգիչը։
  2. Ի՞նչ եմ կարողանում անել իմ համակարգիչով։

Ներկայացումը կարող է լինել ֆիլմի, նկարաշարի, պատմության տեսքով: Դաստիարակը տեխնիկական օգնություն է ցույց տալիս: Դաստիարակը կարող է պատրաստել խմբային փաթեթ՝ ներկայացնելով անհատական համակարգչով աշխատանքի ընթացքը։

Երկորդ  խումբ (1-3 դասարաններ)

  1. Իմ համակարգիչը։
  2. Ի՞նչ համակարգչային ծրագրերի եմ տիրապետում, ի՞նչ աշխատանք եմ կատարում դրանցով:
  3. Իմ ուսումնական  բլոգը։
  4. Սովորող-սովորեցնող նախագծերի ինչպե՞ս եմ  մասնակցել, ի՞նչ եմ սովորել:

Ներկայացումը կարող է լինել ֆիլմի, նկարաշարի, պատմության տեսքով: Աշխատանքը ներկայացնում է սովորողը՝ մեծահասակի օգնությամբ: 

Երրորդ  խումբ (4-5-րդ դասարաններ)

  1. Իմ ուսումնական  բլոգը․ ո՞ր հարթակն եմ ընտրել և ինչո՞ւ։
  2. Ի՞նչ համակարգչային ծրագրերի եմ տիրապետում։
  3. Ո՞ր համակարգչային ծրագիրն եմ  առավել շատ օգտագործում և ինչու՞։
  4. Ի՞նչ համակարգչային նոր ծրագիր եմ  սովորել  դպրոցում կամ դպրոցից դուրս (ո՞ր ուսումնական կենտրոնում)։
  5. Սովորող-սովորեցնող ի՞նչ  նախագծի եմ մասնակցել, իմ սովորած ծրագիրը ինչպե՞ս է կիրառում։

Աշխատանքը ներկայացվում է ֆիլմի, նկարաշարի, պատումի տեսքով։ Աշխատանքը ներկայացնում է սովորողը: 

Մանկավարժական աշխատողն իր բլոգում ներկայացնում է.

  1. Իմ կիրառած ուսումնական նոր գործիքը:
  2. Իմ ստեղծած թվային փաթեթը:
  3. Իմ ստեղծած մոդուլը:
  4. Իմ մեթոդական հոդվածը:

Ներկայացումը լինում է ֆիլմի, նկարաշարի, մեկնաբանությունների, հոդվածի տեսքով:

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
«Հանրակրթական Դիջիթեք»-ի Արևմտյան դպրոցի պատասխանատու կազմակերպիչ՝ Գրետա Բակունց (G-bakunts@mskh.am)

Ավելին՝ Հանրակրթական Դիջիթեքի կայքում:

Ամփոփումն՝ այստեղ

Оставьте комментарий