Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24, Ուսումնական ճամփորդություններ

Այց Կենտրոնական բանկի թանգարան և Անգլիական այգի

Նախագիծն՝ այստեղ։

Արևմտյան դպրոցի սովորողներն այցելեցին Կենտրոնական բանկի թանգարան, որտեղ ծանոթացանք դրամի պատմությանը, ստեղծման ու շահագործման ձևերին։ Սովորողները պատկերացում կազմեցին, թե ինչպես տարբերել կեղծ և իրական դրամները։ Դիտեցինք  տեսաֆիլմ, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես են տպվում դրամները։ Քննարկեցինք նաև դոլարի, ռուբլու, եվրոյի և դրամի փոխարժեքները և դրանց տատանումները։ Սովորողները տեղեկացան, որ դրանք յուրաքանչյուր օր կարող են փոփոխվել և դա վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ Սովորողները կազմեցին   դոլարի, ռուբլու, եվրոյի և դրամի փոխարժեքների վերաբերյալ մաթեմատիկական խնդիրներ։ Թանգարանում սովորողները իրնեց ձեռք բերած գիտելիքների հիման վրա լուծեցինք տնտեսագիտական հետաքրքիր խաչբառ:

Այցելեցինք նաև Անգլիական այգի, որտեղ կատարեցինք Կոմիտասյան պարերգեր։ Սովորողները տպավորված ու նոր գիտելիքներով վերադարձան դպրոց։

Մանրամասները՝ տեսաֆիլմում․

Ֆոտոշարն՝ այստեղ:

Оставьте комментарий