Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24, Նախագծեր, Նախագծեր 2023-24

Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա:

«Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա» նախագծի շրջանակներում

Արևմտյան դպրոցի բակում, 3-4-5-րդ դասարանի  սովորողների հետ   միասին, կազմակերպեցինք և իրականացրեցինք մաթեմատիկայի բացօթյա դասեր, որոնց ժամանակ 4-5-րդ դասարանի  սովորողները իրենց կրտսեր ընկերներին օգնեցին կատարել մի շարք գործնական աշխատանքներ, որի միջոցով ավելի լավ ամրապնդեցին երկարության չափման միավորները և գործնականում կիրառեցին: Ավագ ընկերներն օգնեցին իրենց կրտսեր ընկերներին չափերիզի միջոցով չափել իրենց հասակը և այն արտահայտել երկարության տարբեր չափման միավորներով։ Այնուհետև ավագ և կրտսեր ընկերներից կազմված զույգերը պարզեցին իրենց հասակների տարբերությունը։ Միասին վերհիշեցին ու ամրապնդեցին երկարության չափման միավորները։

Ավագ և կրտսեր ընկերներից կազմված զույգը կատարեց հեռացատկ, իսկ մյուս ընկերներն օգնեցին իրենց ընկերներին չափերիզի միջոցով չափել յուրաքանչյուրի կատարած հեռացատկի երկարությունը, այնուհետև ավագ և կրտսեր ընկերներից կազմված զույգերը պարզեցին իրենց կատարած հեռացատկերի երկարությունների տարբերությունը։

Սովորողները չափերիզի և հաշվարկների միջոցով պարզեցին ավազե բակի ցանկապատի երկարությունը և այն արտահայտեցին մետրով և սանտիմետրով:

Սովորողները չափերիզի և հաշվարկների միջոցով պարզեցին փակ լողավազանի դռան ուղղանկյունաձև ապակու լայնությունն ու երկարությունը, որի միջոցով հաշվեցին ապակու պարագիծն ու մակերեսը:

Մանրամասները՝ տեսաֆիլմերում.

Ընկեր Վարսիկի դասարանի հետ կատարած գործնական աշխատանքներից մի փոքրիկ հատված.

Ընկեր Մելինեի դասարանի հետ կատարած գործնական աշխատանքներից մի փոքրիկ հատված.

Մանրամասները՝

Մելինե Սիմոնյանի բլոգում:

Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Նոյեմբեր ամսվա նախագծեր

Կիրականացնենք՝

Սովորող-սովորեցնող(GeoGebra մաթեմատիկական ծրագրի յուրացում) համագործակցային նախագիծը:

Թթուդրիկն ու մաթեմատիկան

Ընթացքի մեջ են՝

Ուսումնական աշուն. 2023

Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա

Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Սովորող-սովորեցնող(GeoGebra մաթեմատիկական ծրագրի յուրացում)

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  նոյեմբերի 7-20

նոյեմբերի 7, ժամը՝ 10։10-11։00՝ Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողներ և  Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ

Նոյեմբերի 9, ժամը՝ 10:10-10։55՝ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ և  Արևմտյան դպրոցի  մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ

Նոյեմբերի 10, ժամը՝ 09:20-10։00՝ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ և  4-րդ դասարանի սովորողներ

Մասնակիցներ՝   Միջին դպրոցի սովորողներ, Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ, Արևմտյան դպրոցի  մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ:
Համագործակցող դասավանդողներ՝ 
 Գրետա Բակունց, Զարինե Փանյան, Ջուլիետա Քերոբյան

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  •   Մտքի ճկունացում
  •  Մտածողության զարգացում
    Geogebra մաթեմատիկական ծրագրի ուսուցում
  • Սովորողների կողմից նոր գիտելիքների ձեռք բերում
  • Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում
  • Միմյանց լսելու կուլտուրայի ձևավորում
  • Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
  • Սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ

Նախագծի ընթացքը

  • Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողները  Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներին ավելի մանրամասն կծանոթացնեն    GeoGebra մաթեմատիկական ծրագրի գործիքաշարին։ Այդ ծրագրի միջոցով   կսովորեցնեն, թե ինչ է կոորդինատային հարթությունը, ուղիղը, հատվածը, ճառագայթը, անկյունը, բազմանկյունը և կսովորեն պատկերել տարբեր երկրաչափական պատկերներ, տարածական մարմիններ։

  • Որպես զարգացում.
  • Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողները Արևմտյան դպրոցի  4-րդ դասարանի սովորողներին կփոխանցեն իրենց ձեռք բերած գիտելիքները:   GeoGebra մաթեմատիկական ծրագրի միջոցով   կսովորեցնեն, թե ինչ է ուղիղը, հատվածը, ճառագայթը, անկյունը, բազմանկյունը և կսովորեն պատկերել տարբեր երկրաչափական պատկերներ, տարածական մարմիններ։

Արդյունքը՝

  • Ավագ և կրտսեր սովորողների միջև համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  •  GeoGebra  մաթեմատիկական ծրագրի յուրացում
  • Սովորողները GeoGebra ծրագրի միջոցով ստացված պատկերները կտեղադրեն իրենց բլոգում

Արդյունքն՝ այստեղ: