Рубрика: Թարգմանություններ

Սիրպինսկու գորգը: Թարգմանչական աշխատանք

Նյութի աղբյուրը տես այստեղ։

Թարգամնությունը տեղադրված է նաև Մաթեմատիկական ամսագիր 121 համարի թողարկման մեջ:

Եթե ​​քառակուսու կողմը եռապատկեք, ապա  նրա պարագիծը կեռապատկվի, իսկ մակերեսը  կմեծանա  3 ∙ 3 = 9 անգամ: Իսկ եթե ​​եռապատկեք խորանարդի կողը, ապա  դրա  ծավալը  կմեծանա  3∙3∙3=27 անգամ։

Օրինաչափությունը պահպանվում է ընդհանուր դեպքում.  k անգամ մեծացնելով երկչափ  պատկերի  կողմը, երկչափ  պատկերի  մակերեսը կմեծանա k∙k անգամ, իսկ եռաչափ մարմնի ծավալը՝ k∙k∙k անգամ, ընդ որում, 3×3    քառակուսին տրոհվում է 1×1 չափի  9 քառակուսու, իսկ   3×3×3 խորանարդը՝  1×1×1 չափի  27 խորանարդիկների (բայց դա  ոչ միշտ է տեղի ունենում. օրինակ գունդը  չի կարելի տրոհել   փոքր գնդերի):

Читать далее «Սիրպինսկու գորգը: Թարգմանչական աշխատանք»
Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24, Ուսումնական ճամփորդություններ

Այց Կենտրոնական բանկի թանգարան և Անգլիական այգի

Նախագիծն՝ այստեղ։

Արևմտյան դպրոցի սովորողներն այցելեցին Կենտրոնական բանկի թանգարան, որտեղ ծանոթացանք դրամի պատմությանը, ստեղծման ու շահագործման ձևերին։ Սովորողները պատկերացում կազմեցին, թե ինչպես տարբերել կեղծ և իրական դրամները։ Դիտեցինք  տեսաֆիլմ, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես են տպվում դրամները։ Քննարկեցինք նաև դոլարի, ռուբլու, եվրոյի և դրամի փոխարժեքները և դրանց տատանումները։ Սովորողները տեղեկացան, որ դրանք յուրաքանչյուր օր կարող են փոփոխվել և դա վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ Սովորողները կազմեցին   դոլարի, ռուբլու, եվրոյի և դրամի փոխարժեքների վերաբերյալ մաթեմատիկական խնդիրներ։ Թանգարանում սովորողները իրնեց ձեռք բերած գիտելիքների հիման վրա լուծեցինք տնտեսագիտական հետաքրքիր խաչբառ:

Այցելեցինք նաև Անգլիական այգի, որտեղ կատարեցինք Կոմիտասյան պարերգեր։ Սովորողները տպավորված ու նոր գիտելիքներով վերադարձան դպրոց։

Մանրամասները՝ տեսաֆիլմում․

Ֆոտոշարն՝ այստեղ:

Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  հոկտեմբերի 10-դեկտեմբերի 10

Մասնակիցներ՝   Արևմտյան դպրոցի 3-4-5-րդ դասարանի սովորողներ
Համագործակցող դասավանդողներ՝ 
 Գրետա Բակունց, Վարսիկ Աթոյան, Մելինե Սիմոնյան

Նպատակը՝

Читать далее «Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա»
Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Հոկտեմբեր ամսվա նախագծեր

Սովորող-սովորեցնող(quizizz.com ուսուցողական խաղ-վիկտորինաների ծրագրային հարթակի յուրացում)

Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա

Եռօրյա ճամբար Արատեսում

Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Սովորող-սովորեցնող(quizizz.com ուսուցողական խաղ-վիկտորինաների ծրագրային հարթակի յուրացում)

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 5-ից շուրջտարյա

Իրականացման վայրը՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ և մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ

Համագործակցող դասավանդողներ՝ Գրետա Բակունց և Ջուլիետա Քերոբյան

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  • Սովորողների  մտածողության  զարգացում
  • Ուսումնական խաղ-վիկտորինաներ կազմելու համար նոր ծրագրային հարթակների ուսուցում՝  quizizz.com
  • Նոր խնդիրների կազմում
  • quizizz.com -ի միջոցով  ուսումնական խաղ-վիկտորինաների ստեղծում
  • Սովորողների որոնողական և հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում
  • Սովորողների կողմից նոր գիտելիքների ձեռք բերում
  • Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում
  • Միմյանց լսելու և օգնելու կարողությունների ձևավորում
  • Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
  • Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ։

Խնդիրներ՝

Читать далее «Սովորող-սովորեցնող(quizizz.com ուսուցողական խաղ-վիկտորինաների ծրագրային հարթակի յուրացում)»