Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24, Նախագծեր, Նախագծեր 2023-24, Ուսումնական ճամփորդություններ

Եռօրյա ճամբար Արատեսում: Մաթեմատիկական խաղ-վիկտորինա: Հաշվարկներ և չափումներ Արատեսում

Ամբողջական նախագիծն՝ այստեղ:

Մաթեմատիկական նախագիծն՝ այստեղ:

Առավոտյան ժամերգությանը մասնակցելուց հետո սովորողների մեծ սպասումով և բարձր տրամադրությամբ ուղևորվեցինք դեպի ճամբարականների համար սիրելի և հարազատ դարձած Արատես, որտեղ էլ անցկացրեցինք ուրախ և հագեցած եռօրյա ճամբար:

Եռօրյա ճամբարի կարևոր բաղկացուցիչներից էր առավոտյան նախավարժանքը, միջավայրի խնամքի և բարեկարգման աշխատանքները, բերքահավաքը, խոհանոցային ակտիվ գործունեությունը, բարձունքի հաղթահարումը, հայրենագիտական քայլքերը, ուսումնասիրությունները, համագործակցային խաղ-վիկտորինաները, ժամերգությունը, պարերգերը, պարուսուցումը, մաթեմատիկական չափումներն ու հաշվարկները, ինչպես նաև բակային և ինտելեկտուալ խաղերը: 

Մինչ Արատես հասնելը հաջողությամբ հաղթահարեցինք Սմբատաբերդի բարձունքը: ֆոտոշարն՝ այստեղ:

«Մաթեմատիկական խաղ-վիկտորինա: Հաշվարկներ ու չափումներ Արատեսում» նախագծի շրջանակներում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցի սովորողները Հովտամեջի միջնակարգ դպրոցի սովորողների հետ մասնակցեցին մաթեմատիկական խաղ-վիկտորինայի, որի շրջանակներում քննարկեցինք հոկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրները:

Ֆոտոշարն՝ այստեղ:

Մանրամասները՝ տեսաֆիլմում.

Սովորողների հետ կազմակերպեցինք և իրականացրեցինք բերքահավաք: Այնուհետև կշեռքի միջոցով պարզեցինք հավաքած խնձորի զանգվածը: Վերհիշեցինք զանգվածի չափման միավորները, ինչպես նաև պարզեցինք, թե յուրաքանաչյուր պարկում հավաքած խնձորն ամբողջ հավաքածի քանի տոկոսն է կազմում: Այսպիսով՝ փորձեցինք տոկոսի վերաբերյալ սովորողների գիտելիքները գործնականում կիրառել։

Մանրամասները՝ տեսաֆիլմում.

Ֆոտոշարն՝ այստեղ:

Սովորողները չափերիզի միջոցով կատարեցին Արատեսում գտնվող Ակումբի և Հյուրատան չափագրում:

Մանրամասները՝ ֆոտոշարում.

Արատեսյան եռօրյա ճամբարի ընթաքում իրականացինք նաև խոհանոցային գործունեություն: Սովորողները պատրաստեցին պիցցա, որի վրա վերհիշեցինք կոտորակներ թեման: Իհարկե սովորողները ընկեր Երանուհու հետ միասին պատրաստեցին նաև շատ համեղ փանքեյք, սպաս և այլն:

Ֆոտոշարն՝ այստեղ:

Հովտամեջի միջնակարգ դպրոցի, Եղեգնաձորի Գեղարվեստի դպրոցի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի հետ մասնակցեցինք միասնական առավոտյան ժամերգության, ծիսական տոնախմբության և աղբյուրի նորամուտին: Տեսաֆիլմն՝ այստեղ:

Ընկեր Նարեկի հետ միասին սովորողները մասնակցեցին առավոտյան նախավարժանքին, էստաֆետին, ինչպես նաև Հովտամեջի և Եղեգնաձորի Գեղարվեստի դպրոցի սովորողների հետ ունեցան համագործակցային ֆուտբոլային հանդիպում: Ֆոտոշարն՝ այստեղ:

Ճամբարականները Հովտամեջի և Եղեգնաձորի Գեղարվեստի դպրոցի սովորողների հետ մասնակցեցեցին նաև միասնական ընթերցումներին և պարուսուցմանը: Ֆոտոշարն՝ այստեղ:

Սովորողները մասնակցեցին միջավայրի խնամքի և բարեկարգման աշխատանքներին:

Միջավայրը խնամված, սենյակները կոկիկ հաջորդ խմբին հանձնելը դարձել է ճամբարի կարևորագույն պայման: ֆոտոշարն՝ այստեղ: