Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24, Մենթորական աշխատանք

Մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ. Փետրվար

Արևմտյան դպրոցի մաթեմատիկայի դասավանող Ջուլիետա Քերոբյանի հետ փետրվար ամսվա ընթացքում շարունակում եմ իրականացնել մենթորական աշխատանք: Պայմանավորվել ենք շաբաթվա ընթացքում թե՛ ֆիզիկական միջավայրում, թե՛ առցանց տարբերակով(էլ. հասցե, սոցիալական հարթակներից ֆեյսբուքյան էջ կամ հեռախոսային կապ) հանդիպում ունենալ:

Միասին քննարկել ենք փետրվար ամսվա առաջադրանքների փաթեթը և նախագծերը: Միասին կրկին քննարկել ենք նաև ուսումնական ծրագիրը/ 4-5-րդ դասարաններ/ և ՄԱԹԵՄԱՏԻԿԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՉԱՓՈՐՈՇԻՉը:

Միասին իրականացրել ենք Jigsawplanet.com հավելված: Փազլների ստեղծում. սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծը: Համագործակցային նախագծերի ժամանակ այցելել եմ մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության ժամերին: Սովորողները սիրով մասնակցում են դասընթացին: Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության սովորողներին սովորեցրին paint-ով, paint 3D-ով, geogebra-ով պատկերած երկրաչափական պատեկերներից և մարմիններից, jigsawplanet հավելվածի միջոցով, ստեղծել մաթեմատիկական փազլներ:

Միասին քննարկել ենք Ձոն ստուգատեսը, որի շրջանակներում մարտ ամսվա ընթացքում կիրականացնենք «Ձոն ստուգատես/Գարնանամուտ» և «Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում» համագործակցային նախագծերը:

Ջուլիետային առաջարկել եմ ուսումնասիրել Մաթեմատիկական ամսագրում հրապարակված ֆլեշմոբյան խնդիրների լուծումները:

Արդեն կարողանում է կազմել՝      

  • անհատական աշխատաժամանակ
  • նախագիծ, առաջադրանքների փաթեթ, որը սիրով իրականացնում է սովորողների հետ:
  • յուրաքանչյուր դասարանի համար բացել էջեր, որոնցում արդեն հանգիստ տեղադրում է առաջադարքների փաթեթը և նախագիծը:  
  • առցանց սովորողների փաթեթ և  աշխատել առցանց սովորողների հետ, ինչպես նաև  սովորողների և նրանց ծնողների հետ էլ. հասցեով կարողանում է հանգիստ հաղորդակցվել: 
  • ֆլեշմոբյան առաջադրանքներ, ինչպես նաև կարողանում է  ստուգել մաթեմատիկական ֆլեշմոբի իր սովորողների  արդյունքները։ 
  • Կարողանում է կազմել և իրականացնել ճամփորդական նախագիծ, հայտ:
  • Դասերը վարել առավել հանգիստ և կազմակերպված:

 Քննարկել ենք յուրաքանչյուր ամսվա հաշվետվություն կազմելու, ինչպես նաև ենթակայքում նյութի տեղադրման ձևը։ 
Կարողացել է`

  • կազմել փետրվար ամսվա  հաշվետվությունը
  • նյութ տեղադրել ենթակայքում

Ջուլիետան պատրաստակամ է նորը սովորել և կիրառել: Ջուլիետան պարբերաբար դիմում է հարցերի դեպքում։

Ավելին` Ջուլիետա Քերոբյանի բլոգում:

Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24

Փետրվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամսվա ընթացքում իրականացրել ենք հետևյալ նախագծերը.

Jigsawplanet.com հավելված: Փազլների ստեղծում. սովորող-սովորեցնող

Իրականացրել ենք նաև հետևյալ նախագծերը, որոնք կշարունակենք նաև մարտ ամսվա ընթացքում:

Մաթեմատիկան Հովհաննես Թումանյանի հեքիաթներում

Կոտորակները կենցաղում

4 դասաժամ կատարել եմ ռոբոտաշինության ընտրությամբ գործունեության փոխարինում, որի ընթացքում իրականացրել եմ հետևյալ նախագիծը՝

Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում

Շարունակել եմ իրականացնել մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ:

Փետրվար ամսվա ընթացքում  ստուգել եմ հունվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի 95  աշխատանք:

Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Մարտ ամսվա նախագծեր

Մարտ ամսվա ընթացքում կիրականացնենք 2 ճամփորդական նախագիծ՝

Ճամփորդություն Խոր Վիրապ, Դվին հնավայր/բանավոր համրանք

Հայրենագիտության և մաթեմատիկայի արտագնա պարապմունքը Մատենադարանում

Ձոն ստուգատեսի շրանակներում կիրականացնենք հետևյալ նախագիծը՝

Ձոն ստուգատես/Գարնանամուտ

Կշարունակենք իրականացնել հետևյալ նախագծերը՝

Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում

Կոտորակները կենցաղում

Մաթեմատիկան Հովհաննես Թումանյանի հեքիաթներում

Կիրականացնեմ  կրթահամալիր դիմած մանագետի քառօրյա վերապատրաստում:

Կշարունակեմ իրականացնել մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ:

Կազմելու եմ մարտ ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի 2-րդ մակարդակը:

Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Ձոն ստուգատես/Գարնանամուտ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  Մարտի 8-ից  ապրիլի 7

Համակարգող՝ Գրետա Բակունց

Համագործակից դասավանդողներ՝ Գրետա Բակունց և Ջուլիետա Քերոբյան

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Читать далее «Ձոն ստուգատես/Գարնանամուտ»
Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ փետրվարի 21-մարտի 21

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-5-րդ սովորողներ

Համակարգող՝ Գրետա Բակունց

Համագործակցող դասավանդողներ՝ Գրետա Բակունց և Ջուլիետա Քերոբյան, Արմինե Աբրահամյան

Նպատակը՝

Читать далее «Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում»
Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Jigsawplanet.com հավելված: Փազլների ստեղծում. սովորող-սովորեցնող

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ փետրվարի 18-22

Մասնակիցներ՝   Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ

Համակարգող՝ Գրետա Բակունց

Համագործակից դասավանդողներ՝ Գրետա Բակունց և Ջուլիետա Քերոբյան

Читать далее «Jigsawplanet.com հավելված: Փազլների ստեղծում. սովորող-սովորեցնող»
Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Մաթեմատիկան Հովհաննես Թումանյանի հեքիաթներում

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  փետրվարի 12- մարտի 31

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոցի  4-5-րդ դասարանի սովորողներ

Համագործակից դասավանդողներ՝ Գրետա Բակունց, Արմինե Աբրահամյան

Նպատակը՝

Читать далее «Մաթեմատիկան Հովհաննես Թումանյանի հեքիաթներում»
Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24, Նախագծեր, Նախագծեր 2023-24

Համագործակցային հանդիպում: Խաղ-վիկտորինա

Դիջիթեք 2024-ի շրջանակներում «Խաղ-վիկտորինա» համագործակցային նախագիծով Արևմտյան դպրոցում հանդիպեցին Արևմտյան և Արևելյան դպրոցի ջոկատները: Արմինե Գոգինյանի հետ նախապես կազմել էինք հայրենագիտական, մեղվաբուծական և մաթեմատիկական հարցեր, որոնցից quizizz.com-ով պատրաստեցինք ինտելեկտուալ խաղ-վիկտորինա: Ճամբարականները մեծ ոգևորությամբ մասնակցեցին Խաղ-վիկտորինային:

Օնլայն խաղին մասնակցելուց հետո, մասնակիցները բաժանվեցին խմբերի: Խմբերից յուրաքանչյուրը կազմեց մաթեմատիկայից, հայրենագիտությունից և մեղվաբուծությունից մեկական հարցեր և ներկայացրեց մյուս խմբերին:
Հանդիպումն անցավ բավականին ջերմ մթնոլորտում և արդյունավետ:

Մանրամասները` տեսաֆիլմում.

Տեսաֆիլմը` Արմինե Գոգինյանի, մոնտաժը ` Գրետա Բակունցի(capcut մոնտաժային ծրագրի միջողով):

Ֆոտոշար`

Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Կոտորակները կենցաղում

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ փետրվար —ապրիլ

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոցի  4-5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Կոտորակներ թեմայի յուրացում
  • Սովորողը տեսնի կոտորակենրի կիրառական լինելը
  • Գործնական կարողությունների զարգացում
  • ընտանեկան բաղադրիչի ներառում
  • Սովորողի կողմից կոտորակների վերաբերյալ խնդիրների և ուսումնական խաղերի կազմում
Читать далее «Կոտորակները կենցաղում»