Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24, Մենթորական աշխատանք

Մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ. Փետրվար

Արևմտյան դպրոցի մաթեմատիկայի դասավանող Ջուլիետա Քերոբյանի հետ փետրվար ամսվա ընթացքում շարունակում եմ իրականացնել մենթորական աշխատանք: Պայմանավորվել ենք շաբաթվա ընթացքում թե՛ ֆիզիկական միջավայրում, թե՛ առցանց տարբերակով(էլ. հասցե, սոցիալական հարթակներից ֆեյսբուքյան էջ կամ հեռախոսային կապ) հանդիպում ունենալ:

Միասին քննարկել ենք փետրվար ամսվա առաջադրանքների փաթեթը և նախագծերը: Միասին կրկին քննարկել ենք նաև ուսումնական ծրագիրը/ 4-5-րդ դասարաններ/ և ՄԱԹԵՄԱՏԻԿԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՉԱՓՈՐՈՇԻՉը:

Միասին իրականացրել ենք Jigsawplanet.com հավելված: Փազլների ստեղծում. սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծը: Համագործակցային նախագծերի ժամանակ այցելել եմ մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության ժամերին: Սովորողները սիրով մասնակցում են դասընթացին: Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության սովորողներին սովորեցրին paint-ով, paint 3D-ով, geogebra-ով պատկերած երկրաչափական պատեկերներից և մարմիններից, jigsawplanet հավելվածի միջոցով, ստեղծել մաթեմատիկական փազլներ:

Միասին քննարկել ենք Ձոն ստուգատեսը, որի շրջանակներում մարտ ամսվա ընթացքում կիրականացնենք «Ձոն ստուգատես/Գարնանամուտ» և «Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում» համագործակցային նախագծերը:

Ջուլիետային առաջարկել եմ ուսումնասիրել Մաթեմատիկական ամսագրում հրապարակված ֆլեշմոբյան խնդիրների լուծումները:

Արդեն կարողանում է կազմել՝      

  • անհատական աշխատաժամանակ
  • նախագիծ, առաջադրանքների փաթեթ, որը սիրով իրականացնում է սովորողների հետ:
  • յուրաքանչյուր դասարանի համար բացել էջեր, որոնցում արդեն հանգիստ տեղադրում է առաջադարքների փաթեթը և նախագիծը:  
  • առցանց սովորողների փաթեթ և  աշխատել առցանց սովորողների հետ, ինչպես նաև  սովորողների և նրանց ծնողների հետ էլ. հասցեով կարողանում է հանգիստ հաղորդակցվել: 
  • ֆլեշմոբյան առաջադրանքներ, ինչպես նաև կարողանում է  ստուգել մաթեմատիկական ֆլեշմոբի իր սովորողների  արդյունքները։ 
  • Կարողանում է կազմել և իրականացնել ճամփորդական նախագիծ, հայտ:
  • Դասերը վարել առավել հանգիստ և կազմակերպված:

 Քննարկել ենք յուրաքանչյուր ամսվա հաշվետվություն կազմելու, ինչպես նաև ենթակայքում նյութի տեղադրման ձևը։ 
Կարողացել է`

  • կազմել փետրվար ամսվա  հաշվետվությունը
  • նյութ տեղադրել ենթակայքում

Ջուլիետան պատրաստակամ է նորը սովորել և կիրառել: Ջուլիետան պարբերաբար դիմում է հարցերի դեպքում։

Ավելին` Ջուլիետա Քերոբյանի բլոգում:

Оставьте комментарий