Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24, Ուսումնական ճամփորդություններ

Հայրենագիտության և մաթեմատիկայի արտագնա պարապմունքը Մատենադարանում

Ճամփորդության վայր՝ Երևանի Կենտրոն վարչական շրջան, Մաշտոցի պողոտա,  Մատենադարան
Օր՝ մարտի 15, մեկնում՝ ժամ՝ 12։50
Վերադարձ՝ 15։30-16։00
Մեկնման կետ՝ Բախշյանի այգի
Ճամփորդական նախագիծ՝ «Ճանաչենք այցելելով»,  «Ճամփորդությամբ ուսուցում. հայրենագիտության արտագնա պարապմունք», «Հայոց այբուբենը, որպես թվանշային հզոր համակարգ»
Նպատակը՝  Հայրենագիտության և մաթեմատիկայի արտագնա պարապմունքը Մատենադարանում արտագնա պարապմունք: Ճանաչողական այց, ամփոփում ենք «Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը» և «Հայոց այբուբենը, որպես թվային արժեք» թեմաները, որը մինչև ճամփորդությունը ուսումնասիրել ենք, հետազոտել: Տեսնել ամենամեծ մագաղաթյա գիրքը և լսել որդան կարմիրի պատրաստման մասին այլ տեղեկություններ, ուսումնասիրել մագաղաթյա մատյանները, Մատենադարանում պահվող այլ ձեռագիր ու պատմական հետաքրքիր մատյաններ: Մասնակցել կրթական ծրագրի՝ «Մաշտոցն ու գրերի գյուտը» թեմայով։

Читать далее «Հայրենագիտության և մաթեմատիկայի արտագնա պարապմունքը Մատենադարանում»