Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24, Ուսումնական ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդություն Խոր Վիրապ, Դվին հնավայր և բանավոր մաթեմատիկա

Նախագիծն՝ այստեղ:

«Ճամփորդություն Խոր Վիրապ, Դվին հնավայր/բանավոր համրանք» նախագծի  շրջանակներում այցելեցինք Խոր Վիրապ և Դվին հնավայր: 

Միասին հաղթահարեցինք Խոր Վիրապի խոր փոսը: Եկեղեցում կատարեցինք Կոմիտասի «Մանուկների աղոթքը», որից հետո կազմակերպեցինք և իրականացրեցինք բացօթյա բանավոր մաթեմատիկա դաս:

Տեսաֆիլմում նախ ներկայացված է այցելվող վայրերը, որից հետո՝ բանավոր մաթեմատիկայ դասից մի հատված:

Մանրամասները՝ տեսաֆիլմում.

Նախագծի շրջանակներում սովորղները կազմել և լուծել են ժամանակագրության վերաբերյալ խնդիրներ: Սովորողները ուսումնասիրել և քննարկել են երթուղու շարժման թույլատրելի արագությունը և միջին արագությունը քաղաքում և քաղաքից դուրս, արագաչափը/սպիդոմետրը/, ժամանակի չափման միավորները, ժամանակի միավորը արտահայտել են մեկը մյուսով և այլն: Շինությունների ստեղծման տարեթվերը և դարերը ուսումնասիրելիս վերհիեցինք նաև հռոմեկան թվերը:

Ավելի մանրամասն՝ Գրիգորյան Հայկի բլոգում:

Դանիելյան Ռաֆայել

Գաբրիելյան Արամ

Գալստյան Ադրիանա

Դաշյան Էլինա

Սուրեն Իվանյան

Հովհաննիսյան Էմիլի

Պապայան Էմիլիա

Սահակովա Անտոնինա

Ղամբարյան Տաթեւիկ

Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24, Ուսումնական ճամփորդություններ

Հայրենագիտության և մաթեմատիկայի արտագնա պարապմունքը Մատենադարանում

Նախագիծն՝ այստեղ:

«Ճանաչենք այցելելով»,  «Ճամփորդությամբ ուսուցում. հայրենագիտության արտագնա պարապմունք», «Հայոց այբուբենը, որպես թվային արժեք» նախածերի շրջանակներում նախածերի շրջանակներում այցելեցինք Մատենադարան, որտեղ իրականացրեցինք հայրենագիտության և մաթեմատիկայի արտագնա պարապմունք:

Տեսաֆիլմում նախ ներկայացված է թանգարանում պահվող հարյուրավոր ցուցանմուշներ՝ նախատեսված մշտական, ժամանակավոր և բացառիկ ցուցադրությունների համար։ Մատենադարանի շուրջ 20.000 ձեռագրային շտեմարանից ցուցադրվում են ամբողջական ձեռագրեր, ձեռագրերի պատառիկներ,  վավերագրեր, հնատիպ գրքեր, թանկարժեք կազմերի նմուշներ, առանձին մանրանկարներ և այլն: Սովորողները իմանալով, որ հնում Հայոց այբուբենը եղել է որպես թվային արժեք, կրթական ծրագրի շրջանակներում լուծեցին մի շարք մաթեմատիկական առաջադրանքներ:

Մանրամասները՝ տեսաֆիլմում.

Նախագծի շրջանականերում սովորողները կազմել և լուծել են մաթեմատիկական խաչբառեր, ինչպես նաև ժամանակագրության վերաբերյալ խնդիրներ:

Ավելին՝ Ջաղինյան Սոնայի բլոգում

Բուդաղյան Եվա

Ղազարյան Արմեն

Խաչատրյան Դավիթ

Զարգարյան Դավիթ

Մելիքյան Լիզա