Ամանորին ամենասիրելի նվերների շարքում կարելի է դասել նաև տարբեր մրգերից պատրաստված համեղ չրերը: Առավել ևս, երբ դրանք պատրաստված ենք տարատարիք սովորողների ձեռքերով:
«Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա» նախագծի շրջանակներում, Արևմտյան դպրոցի 3-4-րդ դասարանի սովորողների հետ, պատրաստեցինք խնձորի և արքայանարնջի չիր: Մինչ չիր պատրաստելը սովորողների հետ կրկնեցինք զանգվածի չափման միավորները, կշռեցինք անհրաժեշտ մրգերը և կազմեցինք և լուծեցինք խնդիրներ:
Մանրամասները՝ տեսաֆիլմում:
Համագործակցող դասավանդողներ՝ Գրետա Բակունց և Վարսիկ Աթոյան