Оր՝ 25.01.2024
Ժամ՝ 11:05
Վայրը՝ Արևմտյան դպրոց
Համագործակիծ դասավանդողներ՝ Գրետա Բակունց, Արմինե Գոգինյան
Մասնակիցներ՝ Արևմտյան և Արևելյան դպրոցի ջոկատներ
Նպատակը՝
- Արևմտյան և Արևելյան դպրոցների ջոկատների ծանոթացում և համագործակցում
- Համագործակցային կարողության զարգացում
- Հայրենագիտության, մեղվաբուծության, մաթեմատիկայի վերաբերյալ ինտելեկտուալ հարցերի քննարկում և լուծում
- Միջառարկայական կապերի հաստաում և ամրապնդում
- Հայրենագիտության, մեղվաբուծության, մաթեմատիկայի վերաբերյալ ինտելեկտուալ հարցերի քննարկում և լուծում
- Սովորողների կողմից նոր ու հետաքրքիր խնդիրների, հարցերի կազմում, միմյանց առաջադրում, լուծում և քննարկում
- Սովորողների մտքի ճկունացում
- Սովորողների մտածողության զարգացում
- Գիտելիքների ամրապնդում
- Միասին մտածելու, ինչպես նաև միմյանց լսելու կարողությունների ձևավորում ու զարգացում
- Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում սովորողները իրենց կազմած և առաջարկած հարցերից և խնդիրներից միասին` quizizz.com-ով, կկազմեն օնլայն իտելեկտուալ խաղ
Ընթացքը՝
- Արևելյան դպրոցի ճամբարականների այց Արևմտյան դպրոց
- Արևելյան և Արևմտյան դպրոցների ջոկատների ծանոթացում և համագործակցում
- ճամբարականները կբաժանվեն խմբերի
- Ջոկատները միասին քննարկելով բանավոր կլուծեն quizizz.com-ով պատրաստված ինտելեկտուալ խաղ-վիկտորինա
- Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում սովորողները իրենց կազմած և առաջարկած հարցերից և խնդիրներից միասին` quizizz.com-ով, կկազմեն օնլայն իտելեկտուալ խաղ
Արդյունքում՝ - Սովորողների համագործակցային կարողության զարգացում
- Օնլայն ինտելեկտուալ խաղ-վիկտորինաների փաթեթի կազմում
- Սովորողների պատումներ բլոգներում:
Դիջիթեք 2024-ի շրջանակներում «Խաղ-վիկտորինա» համագործակցային նախագիծով Արևմտյան դպրոցում հանդիպեցին Արևմտյան և Արևելյան դպրոցի ջոկատները: Արմինե Գոգինյանի հետ նախապես կազմել էինք հայրենագիտական, մեղվաբուծական և մաթեմատիկական հարցեր, որոնցից quizizz.com-ով պատրաստեցինք ինտելեկտուալ խաղ-վիկտորինա: Ճամբարականները մեծ ոգևորությամբ մասնակցեցին Խաղ-վիկտորինային:
Օնլայն խաղին մասնակցելուց հետո, մասնակիցները բաժանվեցին խմբերի: Խմբերից յուրաքանչյուրը կազմեց մաթեմատիկայից, հայրենագիտությունից և մեղվաբուծությունից մեկական հարցեր և ներկայացրեց մյուս խմբերին:
Հանդիպումն անցավ բավականին ջերմ մթնոլորտում և արդյունավետ:
Մանրամասները` տեսաֆիլմում.
Տեսաֆիլմը` Արմինե Գոգինյանի, մոնտաժը
` Գրետա Բակունցի(capcut մոնտաժային ծրագրի միջողով):
Ֆոտոշար`