Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24, Նախագծեր, Նախագծեր 2023-24

Ճամբարային 3-րդ շաբաթվա ամփոփում

Արևմտյան դպրոցի 13-րդ ջոկատի ճամբարականների համար ճամբարային 3-րդ շաբաթը ևս հագեցած էր հետաքրքիր նախագծերով և գործունեությամբ:

Ձմեռայի ճամբարի 3-րդ շաբաթվա ընթացքում, Ազգագրական փառատոնի շրջանականերում,   «Ռազմական», «Չարխափան» պարերի ուսուցում/ սովորեցնող-սովորող նախագծով համագործակցություն ունեցանք ավագ դպրոցի սովորողների հետ՝

  1. Տիգրան Հարությունյան
  2. Նարե Հաղնազարյան
  3. Անի Ապրոյան
    Ավագ դպրոցի սովորողները Արևմտյան դպորցի 13-րդ/մաթեմատիկներ/ ջոկատին սովորեցրեցին «Քերծի» և «Փափուռի» պարերը:

Մանրամասները՝ տեսաֆիլմում.

Արևմտյան դպրոցի մաթեմատիկների ջոկատն/13-րդ/ այցելեց Կենտրոնական բանկի թանգարան, որտեղ ծանոթացանք դրամի պատմությանը, ստեղծման ու շահագործման ձևերին։ Սովորողները պատկերացում կազմեցին, թե ինչպես տարբերել կեղծ և իրական դրամները։ Դիտեցինք  տեսաֆիլմ, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես են տպվում դրամները։ Քննարկեցինք նաև դոլարի, ռուբլու, եվրոյի և դրամի փոխարժեքները և դրանց տատանումները։ Սովորողները տեղեկացան, որ դրանք յուրաքանչյուր օր կարող են փոփոխվել և դա վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ Սովորողները կազմեցին   դոլարի, ռուբլու, եվրոյի և դրամի փոխարժեքների վերաբերյալ, ինպես նաև կեղծ և իրական մետաղադրամների վերաբերյալ մաթեմատիկական խնդիրներ ։

Այցելեցինք նաև Անգլիական այգի, որտեղ կատարեցինք Կոմիտասյան պարերգեր և ձմեռային խաղեր։ Սովորողները տպավորված ու նոր գիտելիքներով վերադարձան դպրոց։

Մանրամասները՝ տեսաֆիլմում․

Ճամբարի կարևորագույն բաղադրիչ է նաև խոհանոցային գործունեությունը: Ծանոթացանք նաև իտալական խոհանոցին և պատրաստեցինք ճամբարականների համար շատ սիրելի պիցցա և հաշվեցինք 26 հոգու համար անհրաժեշտ ծախսը:

Հունվարի 24-ին, ժամը 11։00 -ին, «Մաթեմատիկա» ամսագիրը կազմակերպել էր  «Ճամբարային ֆլեշմոբ» մրցույթը ։ 

Արևմտյան դպրոցի մաթեմատիկայի, ռուսերենի, մայրենիի և հայրենագիտության լաբորատորիաներում Արևմտյան դպրոցի տարատարիք մասնակիցներն  ակտիվ մասնակցություն ունեցան «Ճամբարային ֆլեշմոբ» մրցույթին:

Մանրամասները՝ տեսաֆիլմում.

Ֆոտոշարն՝ այստեղ:

Jigsawplanet.com հավելված: Փազլների ստեղծում. սովորող-սովորեցնող նախագծով 13-րդ ջոկատը այցելեց 3-2 ջոկատի սովորողներին և փոխանցեց իր մեդիահմտությունները: Աևդյունքում միասին պատրաստեցի փազլներ և տեղադրեցին բլոգում:

Հանդիպումը լուսաբանել է Լուսինե Պետրոսյանը:
3-2 ջոկատի կազմած փազլներն՝ այստեղ:

Դիջիթեք 2024-ի շրջանակներում «Խաղ-վիկտորինա» համագործակցային նախագիծով Արևմտյան դպրոցում հանդիպեցին Արևմտյան և Արևելյան դպրոցի ջոկատները: Արմինե Գոգինյանի հետ նախապես կազմել էինք հայրենագիտական, մեղվաբուծական և մաթեմատիկական հարցեր, որոնցից quizizz.com-ով պատրաստեցինք ինտելեկտուալ խաղ-վիկտորինա: Ճամբարականները մեծ ոգևորությամբ մասնակցեցին Խաղ-վիկտորինային:
Քանի որ Արևմտյան դպրոցի ճամբարականները ծանոթ էին quizizz.com օնլայն ծրագրային հարթակին, ուստի սովորեցրեցին Արևելյան դպրոցի ջոկատին այդ հարթակում պատրաստել խաղ-վիկտորինաներ: Հանդիպումն անցավ բավականին արդյունավետ:

Ֆոտոշարն՝ այստեղ:
Ճամբարականները ընկեր Ասյայի հետ միասին իրականացրեցին նաև տեխնոլոգիական գործունեություն։ Ընկեր Ասյայի հետ միասին ճամբարականները որոշեցին հին կաշվե գոտիներին նոր կյանք տալ նրանցից ստացան թևնոցներ, որոնց վրա պատկերված էր ազգային զարդանախշեր:

Ճամբարականները մասնակցել են նաև միջավայրի խնամքի աշխատանքներին:

Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24

Ազգագրական փառատոն: Պարուսուցում. սովորող-սովորեցնող

Ձմեռայի ճամբարի ողջ ընթացքում, Ազգագրական փառատոնի շրջանականերում,   «Ռազմական», «Չարխափան» պարերի ուսուցում/ սովորեցնող-սովորող նախագծով համագործակցություն ունեցանք ավագ դպրոցի սովորողների հետ՝

  1. Տիգրան Հարությունյան
  2. Նարե Հաղնազարյան
  3. Անի Ապրոյան
    Ավագ դպրոցի սովորողները Արևմտյան դպորցի 13-րդ/մաթեմատիկներ/ ջոկատին սովորեցրեցին «Քերծի» և «Փափուռի» պարերը:

Մանրամասները՝ տեսաֆիլմում.