Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24, Դիջիթեք 2024, Դիջիթեք 2024-ի ամփոփում, ԴԻՋԻԹԵՔ

 Scratch ծրագրի դասընթաց։ Սովորող-սովորեցնող

Հանրակրթական դիջիթեք 2024 ստուգատեսի շրջանակներում «Սովորող-սովորեցնող» նախագծով Քոլեջի ուսանողներ  Դավիթ Խալաթյանը Աշոտ Վարդանյանը Արևմտյան դպրոցի 13-րդ ջոկատին ներկայացրեցին  Scratch ծրագիրն ու գործիքաշարը։ Միասին պատրաստեցին խաղեր, որոնք ճամբարականները կներկայացնեն Հանրակրթական դիջիթեք 2024հայտով։
Հանդիպումն անցավ շատ հետաքրքիր և բովանդակալից։

Մանրամասները՝ տեսաֆիլմում.

Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24, Նախագծեր, Նախագծեր 2023-24

Խաղ-վիկտորինա/ համագործակցային նախագիծ

Оր՝ 25.01.2024

Ժամ՝ 11:05

Վայրը՝ Արևմտյան դպրոց

Համագործակիծ դասավանդողներ՝ Գրետա Բակունց, Արմինե Գոգինյան

Մասնակիցներ՝ Արևմտյան և Արևելյան դպրոցի ջոկատներ

Նպատակը՝    

  • Արևմտյան և Արևելյան դպրոցների ջոկատների ծանոթացում և համագործակցում
  • Համագործակցային կարողության  զարգացում
  • Հայրենագիտության, մեղվաբուծության, մաթեմատիկայի վերաբերյալ ինտելեկտուալ հարցերի քննարկում և լուծում
  • Միջառարկայական կապերի հաստաում և ամրապնդում
  • Հայրենագիտության, մեղվաբուծության, մաթեմատիկայի վերաբերյալ ինտելեկտուալ հարցերի քննարկում և լուծում
  • Սովորողների կողմից նոր ու հետաքրքիր խնդիրների, հարցերի կազմում, միմյանց առաջադրում, լուծում և քննարկում
  • Սովորողների մտքի ճկունացում
  •  Սովորողների մտածողության զարգացում
  • Գիտելիքների  ամրապնդում
  • Միասին մտածելու, ինչպես նաև միմյանց լսելու կարողությունների ձևավորում ու զարգացում
  • Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում սովորողները իրենց կազմած և առաջարկած հարցերից և խնդիրներից միասին` quizizz.com-ով, կկազմեն օնլայն իտելեկտուալ խաղ

Ընթացքը՝

  • Արևելյան դպրոցի ճամբարականների այց Արևմտյան դպրոց
  • Արևելյան և Արևմտյան դպրոցների ջոկատների ծանոթացում և համագործակցում
  • ճամբարականները կբաժանվեն խմբերի
  • Ջոկատները միասին քննարկելով բանավոր կլուծեն quizizz.com-ով պատրաստված ինտելեկտուալ խաղ-վիկտորինա
  • Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում սովորողները իրենց կազմած և առաջարկած հարցերից և խնդիրներից միասին` quizizz.com-ով, կկազմեն օնլայն իտելեկտուալ խաղ

    Արդյունքում՝
  • Սովորողների համագործակցային կարողության  զարգացում
  • Օնլայն ինտելեկտուալ խաղ-վիկտորինաների փաթեթի կազմում
  • Սովորողների պատումներ բլոգներում:

Դիջիթեք 2024-ի շրջանակներում «Խաղ-վիկտորինա» համագործակցային նախագիծով Արևմտյան դպրոցում հանդիպեցին Արևմտյան և Արևելյան դպրոցի ջոկատները: Արմինե Գոգինյանի հետ նախապես կազմել էինք հայրենագիտական, մեղվաբուծական և մաթեմատիկական հարցեր, որոնցից quizizz.com-ով պատրաստեցինք ինտելեկտուալ խաղ-վիկտորինա: Ճամբարականները մեծ ոգևորությամբ մասնակցեցին Խաղ-վիկտորինային:

Օնլայն խաղին մասնակցելուց հետո, մասնակիցները բաժանվեցին խմբերի: Խմբերից յուրաքանչյուրը կազմեց մաթեմատիկայից, հայրենագիտությունից և մեղվաբուծությունից մեկական հարցեր և ներկայացրեց մյուս խմբերին:
Հանդիպումն անցավ բավականին ջերմ մթնոլորտում և արդյունավետ:

Մանրամասները` տեսաֆիլմում.

Տեսաֆիլմը` Արմինե Գոգինյանի, մոնտաժը ` Գրետա Բակունցի(capcut մոնտաժային ծրագրի միջողով):

Ֆոտոշար`