Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Ճամփորդություն Խոր Վիրապ, Դվին հնավայր/բանավոր համրանք/նախապտրաստական փուլ/

Սիրելի սովորողներ, «Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ+մաթեմատիկական հաշվարկներ» նախագծի շրջանակներում կատարեք.

Առաջադրանք 1. Կառույցների  Ուսումնասիրեք Հռոմեկան թվերը.

Խոր Վրապի կառուցման սկիզբը եղել է 642 թ. (օրիգինալը):

Կառուցման ավարտ 17-րդ դար:
Առաջադրանք 2.
642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ: Ո՞ր դարում է կառուցվել մատուռը: Քանի՞ դար առաջ է այն կառուցվել: Քանի՞ տարի է անցել նրա կառուցումից:

Առաջադրանք 3.

1662 թվականին կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Ո՞ր դարում է կառուցվել եկեղեցին: Քանի՞ դար առաջ է այն կառուցվել: Քանի՞ տարի է անցել նրա կառուցումից:

Առաջադրանք 4.

1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Քանի՞ տասնյակ առաջ են այդ աշխատանքները սկսվել:

Առաջադրանք 5.

Խոր Վիրապն ունի մոտ 18/4000 կիլոմետր տրամագիծ և 26/4000 կիլոմետր խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։

Քանի՞ մետր տրամագիծ ունի Խոր Վիրապը: Քանի՞ մետր խորություն ունի Խոր Վիրապը:

Առաջադրանք 6.

1703 թվականին ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։

Ո՞ր դարում է դա տեղի ունեցել: Քանի՞ դար առաջ է այն վերակառուցվել: Քանի՞ տարի է անցել նրա վերակառուցումից:

Առաջադրանք 7.

Երևանից մինչև Խոր Վիրապ հասնելու համար անհրաժեշտ էր 40 րոպե ժամանակ: Անհրաժեշտ ժամանակը 1 ժամի ո՞ր մասն է կազմում:

Առաջադրանք 8. Կրկնել ժամանակի չափման միավորները:

Առաջադրանք 9.

Երանից խոր Վիրապ եղած հեռավորությունը 46 կիլոմետր է:

ա. Հեռավորությունը արտահայտել մետրերով:

բ. Հեռավորությունը արտահայտել դեցիմետրերով:

Առաջադրանք 10. Կրկնել երկարության չափման միավորները:

Առաջադրանք 11.

Երանից խոր Վիրապ եղած հեռավորությունը 46 կիլոմետր է: Երանից խոր Վիրապ հասնելու համար մենք ծախսեցինք 40 րոպե: Գտնել երթուղին շարժման միջին արագությունը, եթե ճանապարհին չենք կատարել որևէ կանգառներ/ժամանակի մեջ չենք հաշվել խցանումները/:

Առաջադրանք 12.

Վերհիշել արագության չափման միավորները: Ուսումնասիրել երթևեկության կանոնները: Ի՞նչ թույլատրելի արագությամբ կարող է մեքենան շարժվել քաղաքում և քաղաքից դուրս: Ի՞նչ եք հասկանում արագություն կամ միջին արագություն ասելով:

Առաջադրանք 13. Գտեք տեղեկություն Արարատի մարզի, Խոր Վիրապի, Դվին հնավայրի մասին, ինչպես նաև գծեք երթուղու քարտեզը:

Առաջադրանք 14. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք ժամանակի, արագության և ժամանակագրության վերաբերյալ խնդիրներ:

Առաջադրանք 15. Սիրելի սովորողներ, ձեր կազմած առավել հաջողված խնդիրներից՝ գուգլ ձևաթողթի միոցով միասին կազմեք ֆլեշմոբ:

Առաջադրանք 16. Ճամփորդությունից հետո գրեք նաև ճամփորդապատում:

Оставьте комментарий