Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24, Նախագծեր, Նախագծեր 2023-24, Դիջիթեք 2024, Դիջիթեք 2024-ի ամփոփում

Սովորող-սովորեցնող նախագծերի ընտրանի

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հոկտեմեբրից 5-ից մինչև հունվարի 26

Մասնակիցներ՝   Արևմտյան դպրոցի մաթեմատիկների ջոկատ և տարատարիք այլ ջոկատներ

Համակարգող՝ Գրետա Բակունց

Համագործակից դասավանդողներ՝ Գրետա Բակունց և ջոկատավարներ

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  •   Սովորողների որոնողական կարողությունների զարգացում
  • Սովորողների մտածողության զարգացում, մտքի ճկունացում
  • Նոր ծրագրերի, հարթակների, հավելվածների ծանոթացում, յուրացում և կիրարառում
  • Դիջիթեք 2024 ստուգատեսի շրջանակներում, ծանոթանալ նոր ծրագրերի, ծրագրային հարթակների, հավելվածների, որի միոջոցով կարող ենք հեշտությամբ պատրաստել QR կոդեր, լոգոներ, փազլներ, ուսումնական խաղեր, ֆլեշմոբներ, ինքնաստուգման թեստեր, անիմացիաներ

    Սովորողները սովորեն՝
  • Ստեղծել իրենց  բլոգների QR կոդերը
  • Ստեղծել լոգոներ
  • Դիջիբացիկների և լոգոների վրա տեղադրել QR կոդեր
  • Jigsawplanet.com հավելվածի միջոցով պատրաստել փազլներ
  • Գուգլ ձևաթղթի միոցով պատրաստել ֆլեշմոբների, ինքնաստուգման թեստերի փաթեթ
  • quizizz.com հաթակի միջոցով պատրաստել խաղ-վիկտորինաներ
  •  Animated Drawings (metademolab.com) ծրագրի միջոցով paint-ով պատրաստած նկարները դարձնել շարժական: Այսպիսով՝ ստեղծել անիմացիա:
  • GeoGebra մաթեմատիկական ծրագիրը, որը կկիրառեն մաթեմատիկայի դասերին
  • Միմյանց լսելու կուլտուրայի ձևավորում
  • Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
  • Սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ
  • Մասնակցություն Դիջիթեք 2024 սուգատեսին

Նախագծի խնդիրները.

  • Համագործակցային կարողությունների զարգացում
  • Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
  • նոր ծրագրերի, ծրագրային հարթակների, հավելվածների ճիշտ ընտրություն, ուսումնասիություն և կիրառում

Նկարագրությունը՝

Ձմեռային ճամբարը շատ հարմար և արդյունավետ է նոր ծրագրերի, ծրագրաին հարթակների, հավելվածերի ծանոթանալու, յուրացնելու և կիարառելու համար:
Հանրակրթական դիջիթեք 2024-ի շրջանակներում, կիրականացնենք սովորող-սովորեցնող նախագծեր, որոնց արդյունքում մաթեմատիկների ջոկատը/13-րդ ջոկատը/ նախ ինքնուրուն կյուրացնի նոր մեդիահմտություններ, որից  հետո կսովորեցնի  մյուս ջոկատներին: Որպես նախագծի զարգացում սովորող ջոկատները նորը յուրացնելուց հետո կփորձեն փոխանցել իրենց նոր մեդիահմությունները մյուս ջոկատներին: Արդյունքում բոլոր ջոկատներն էլ ձեռք կբերեն նոր մեդիահմտություններ: Ջոկատները արդյունքները կներկայացնենք Հանրակրթական դիջիթեք 2024-ի սահմանված ձևի հայտով:

Ընթացքը՝

Նախագիծը կբաժանենք ենթանախագծերի՝

Լոգոների և QR կոդերի ստեղծում: Սովորող-սովորեցնող

Jigsawplanet.com հավելված: Փազլների ստեղծում. սովորող-սովորեցնող

Սովորող-սովորեցնող: Գուգլ ձևաթուղթ: Ինքնաստուգման թեստերի և ֆլեշմոբների կազմում

Սովորող-սովորեցնող(quizizz.com ուսուցողական խաղ-վիկտորինաների ծրագրային հարթակի յուրացում)

Սովորող-սովորեցնող(GeoGebra մաթեմատիկական ծրագրի յուրացում

 Animated Drawings (metademolab.com) ծրագրի միջոցով paint-ով նկարները վերածել շարժանկարների: Ստեղծել անիմացիաներ:
Աբողջացնել վերջնարդյունքները:

Հանրակրթական դիջիթեք 2024-ի շրջանակներում, կիրականացնենք սովորող-սովորեցնող նախագծեր, որոնց արդյունքում մաթեմատիկների ջոկատը/13-րդ ջոկատը/ նախ ինքնուրուն կյուրացնի նոր մեդիահմտություններ, որից  հետո կսովորեցնի  մյուս ջոկատներին: Որպես նախագծի զարգացում սովորող ջոկատները նորը յուրացնելուց հետո կփորձեն փոխանցել իրենց նոր մեդիահմությունները մյուս ջոկատներին: Արդյունքում բոլոր ջոկատներն էլ ձեռք կբերեն նոր մեդիահմտություններ: Ջոկատները արդյունքները կներկայացնենք Հանրակրթական դիջիթեք 2024-ի սահմանված ձևի հայտով:

Արդյունքը՝

Ձմեռային ճամբարը շատ հարմար և արդյունավետ էր նոր ծրագրերի, ծրագրային հարթակների, հավելվածների ծանոթանալու, յուրացնելու և կիրառելու համար:
Հանրակրթական դիջիթեք 2024-ի շրջանակներում, իրականացրեցինք սովորող-սովորեցնող նախածեր, որոնց արդյունքում մաթեմատիկների ջոկատը/13-րդ ջոկատը/ նախ ինքնուրույն յուրացրեց նոր մեդիահմտություններ, որից  հետո սովորեցրեց  մյուս ջոկատներին: Որպես զարգացում կարևորում եմ, որ սովորող ջոկատները նորը յուրացնելուց հետո կարողացան փոխանցել իրենց նոր մեդիահմությունները մյուս ջոկատներին: Արդյունքում բոլոր ջոկատներն էլ ձեռք բերեցին նոր մեդիահմտություններ:

Ձմեռային ճամբար 2024-ի ընթացքում Հանրակրթական դիջիթեք 2024-ի շրջանակներում, իրականացրել ենք.

«Լոգոների և QR կոդերի ստեղծում: Սովորող-սովորեցնող» նախագիծը:
Նախագծի շրջանակներում 13-րդ ջոկատը/մաթեմատիկներ/ նախ ինքնուրույն ուսումանասիրեց և գտավ հավելվածներ, որոնց միջոցով սովորեց պատրաստել լոգո և ցանկացած կայքի կամ բլոգի QR կոդ։ 
13-րդ ջոկատը ստեղծեց Դիջիթեքի լոգոյի իր տարբերակը և լոգոյի վրա տեղադրեց Դիջիթեքի պաշտոնական էջի QR կոդը։ Իհարկե գտնվեցին սովորողներ, ովքեր նախընտրեցին իրենց բլոգի լոգոն ստեղծել և լոգոյի վրա տեղադրել իրենց բլոգի QR կոդը:

Լոգոյի վրա տեղադրված QR կոդը հեռախոսի տեսախցիկով ստուգելուց հետո, գործանական եղանակով ստուգեցին, որ այն աշախատում է նաև թղթի վրա տպված տարբերակով: 

Սովորողները  իրենց կատարած աշխատանքից ոգևորված այն ներկայացրեցին Հանրակրթական դիջիթեք 2024-ի սահմանված ձևի հայտով:

Սովորողների տպավորությունների և ուսումնասիության մասին կարող եք դիտել հետևյալ տեսաֆիլմում: Քանի որ քայլերը մանրամասն ներկայացված են, ուստի տեսաֆիլմը դիտելուց հետո Դուք ևս կարող եք սովորել:
Տեսաֆիլմը ստորև.

Ուսումնասիրությունը արդյունավետ համարելուց հետո, 13-րդ ջոկատը որոշեց փոխանցել իր մեդիահմտությունները:
13-րդ ջոկատը 14-րդ ջոկատին սովորեցրեց 

 https://www.logomaker.com հավելվածի միջոցով ստեղծել լոգո և free-qr.com և հավելվածի միջոցով՝  QR կոդ, ինչպես նաև Paint ծրագրի միջոցով լոգոյի վրա տեղադրել  QR կոդ: Արդյունքում ջոկատները ձեռք բերեցին և փոխանցեցին նոր մեդիահմտություններ: Արված աշխատանքները սովորողները ներկայացրեցին Հանրակրթական դիջիթեք 2024-ի սահմանված ձևի հայտով:

13-րդ ջոկատի աշխատանքները՝

Առնո Ադամյան 

Աբելյան Էրիկ

Բաբաջանյան Սամվել

Բլեյան Էդուարդ

Օսիպյան Արեգ

Ջաղինյան Սոնա

Մարուքյան Գոռ

Միքայել  Քեշիշյան 

Ավետ  Բադեյան 

Ասադուրյան Դվին

14-րդ ջոկատի աշխատանքները՝

Ալեքսանդր Վասյուկով

Լուսինե Վարդանյան

Լուսե Դերդերյան

Գագիկ Սարիբեկյան

Ձմեռային ճամաբարի ընթացքում «Jigsawplanet.com հավելված: Փազլների ստեղծում. սովորող-սովորեցնող» նախագծով մաթեմատիկների ջոկատը/13-րդ ջոկատը/ նախ ինքնուրուն յուրացրեց նոր մեդիահմտություններ՝ Jigsawplanet հավելվածի միջոցով պատրաստել փազլներ: Որից  հետո սովորեցրեց  մյուս ջոկատներին: Այցելեցինք Արևմտյան դպրոցի տարատարիք ջոկատներ և սովորեցրեցինք Jigsawplanet հավելվածի միջոցով պատրաստել փազլներ: Կրտսեր սովորղները paint ծրագրով կատարած նկարներից պատրաստեցին փազլներ, որոնք կներկայացնեն Հանրակրթական դիջիթեք 2024-ին՝ հայտի տեսքով:

«Jigsawplanet.com հավելված: Փազլների ստեղծում. սովորող-սովորեցնող» նախագծով 13-րդ ջոկատը այցելեց 1-1 ջոկատի սովորողներին և փոխանցեց իր մեդիահմտությունները: Արդյունքում միասին պատրաստեցին փազլներ և տեղադրեցին բլոգում:

Մանրամասները՝ տեսաֆիլմում.

Ճամբարակնների պատրաստած փազլները՝

Եռանկյուն

Քառակուսի

Շրջանագիծ

Խորանարդիկ

Դավիթ Խաչատրյան

Էրիկ Աբելյան 

Առնո Ադամյան

Սամվել Բաբաջանյան

Նատալի Գանջալյան

Jigsawplanet.com հավելված: Փազլների ստեղծում. սովորող-սովորեցնող նախագծով 13-րդ ջոկատը այցելեց 3-2 ջոկատի սովորողներին և փոխանցեց իր մեդիահմտությունները: Աևդյունքում միասին պատրաստեցի փազլներ և տեղադրեցին բլոգում:

Հանդիպումը լուսաբանել է Լուսինե Պետրոսյանը:
3-2 ջոկատի կազմած փազլներն՝ այստեղ:

3-2 ջոկատն էլ իր մեդիահմտությունները փախանցեց 5-6 տարեկանների խմբին:

 «Jigsawplanet.com հավելված: Փազլների ստեղծում. սովորող-սովորեցնող» նախագծով 13-րդ ջոկատը այցելեց նաև 15-րդ ջոկատին և փոխանցեց իր մեդիահմտությունները: Աևդյունքում միասին պատրաստեցին փազլներ և տեղադրեցին բլոգում:

Ձմեռային ճամաբարի ընթացքում շարունակեցինք իրականացնել նաև

Սովորող-սովորեցնող: Գուգլ ձևաթուղթ: Ինքնաստուգման թեստերի և ֆլեշմոբների կազմում/համագործակցային նախագիծը, որի շրջանակներում Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողները 4-րդ դասարանի սովորողներին սովորեցրեցին բացել գուգլ հաշիվ, որից հետո փոխանցեցին գուգլ դիսկով աշխատելու որոշ հմտություններ:
Նախագծի արդյունքում 4-5-րդ դասարանի սովորողները գուգլ ձևաթղթի միջոցով կազմեցին մաթեմատիկական ֆլեշմոբներ և ինքնաստուգման թեստեր։

Մանրամասները՝ տեսաֆիլմում.

Սովորողների աշխատանքները՝
Ալիսա Խուդոյան

Գաբրիելյան Արամ

Գոռ Շաշիկյան

Եվա Գասպարյան

Եվա Բաբաջանյան

Միա Ալավերդյան

Սամվել Բաբաջանյան

Նախագծի 2-րդ փուլն իրականացրեցինք Ձմեռային ճամբարի ընթացքում: 13-րդ և 17-րդ ջոկատի 5-րդ դասարանի սովորողները կրտսեր ընկերներին սովորեցրեցին գուգլ ձևաթղթի միջոցով կազմել ֆլեշմոբներ և ինքնաստուգման թեստեր: Ընկեր Արմինեի հետ փորձեցինք ստեղծել <Հին հայկական Ամանորը> ուսումնական փաթեթ:

Սովորող-սովորեցնող(quizizz.com ուսուցողական խաղ-վիկտորինաների ծրագրային հարթակի յուրացում) նախագիծը շուրջտարյա է, ուստի շարունակեցինք իրականացրեցինք նաև ձմեռային ճամբարի ընթացքում:

13-րդ ջոկատի 5-րդ դասարանի սովորողները կրտսեր ընկերներին սովորեցրեցին  հարթակի միջոցով պատրաստել խաղ-վիկտորինաններ:

Սովորողների աշխատանքները՝

Եվա Գասպարյան

Ավետ Բադեյան

Նատալի Գանջալյան

Առաքելյան Մաքս

Վերջից լուծվող խնդիրներ/Խաղ-վիկտորինա

Գտիր մեր տարիքը/խաղ-վիկտորինա

Ամանորյա խաղ-վիկտորինա

Ինտելեկտուալ Խաղ-վիկտորինա/

 Ձմեռային ճամբարի ընթացքում ուսումնասիրեցինք նաև Animated Drawings (metademolab.com) ծրագիրը, որի միջոցով սովորողները paint-ով նկարած նկարները կարողացան դարձնել շարժական։

Ավելին՝ ճամբարական Սոնա Ջաղինյանի բլոգում:

«Սովորող-սովորեցնող(GeoGebra մաթեմատիկական ծրագրի յուրացում)» նախագծի շրջանակներում Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողներն  Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներին  մանրամասն ծանոթացրեցին   GeoGebra մաթեմատիկական ծրագրի գործիքաշարին։  Այդ ծրագրի միջոցով   սովորեցրին, թե ինչ է կոորդինատային հարթությունը, ուղիղը, հատվածը, ճառագայթը, անկյունը, բազմանկյունը և ինչպես այդ ծրագրի միջոցով պատկերել տարբեր երկրաչափական պատկերներ և տարածական մարմիններ։ 

Որպես նախագծի զարագացում.

«Սովորող-սովորեցնող(GeoGebra մաթեմատիկական ծրագրի յուրացում)» նախագծի շրջանակներում Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներն  Արևմտյան դպրոցի  և՛ մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբին, և՛   4-րդ դասարանի սովորողներին  փոխանցեցին իրենց ձեռք բերած գիտելիքները: Նրանք ևս մանրամասն ծանոթացրեցին   GeoGebra մաթեմատիկական ծրագրի գործիքաշարին։  Այդ ծրագրի միջոցով   սովորեցրին, թե ինչ է ուղիղը, հատվածը, ճառագայթը, անկյունը, բազմանկյունը և ինչպես այդ ծրագրի միջոցով պատկերել տարբեր երկրաչափական պատկերներ և տարածական մարմիններ։

Մանրամասները՝ տեսաֆիլմերում.

Արդյունքում ստացել ենք Ուսումնական խաղերի փաթեթ

Оставьте комментарий